Պաշտոնական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.50
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 426.00+1.00
OIL:  BRENT - 82.38-1.22 WTI - 78.18+0.23
COMEX:  GOLD - 4340.70+2.33 SILVER - 63.33+3.08
COMEX:  PLATINUM - 1759.60+0.55
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 157.76-0.39 EUR/GBP - 1.1558+0.32
FOREX:  EUR/USD - 1.1558+0.32 GBP/USD - 1.3488+0.30
STOCKS RUS:  RTSI - 874.64-1.12
STOCKS US: DOW JONES - 54036.93+0.28 NASDAQ - 26690.62+1.30
STOCKS US: S&P 500 - 7757.64+0.62
STOCKS JAPAN:  NIKKEI - 65606.71-0.12 TOPIX - 4074.93+0.47
STOCKS CHINA:  HANG SENG - 25668.03+0.54 SSEC - 3940.04+1.02
STOCKS EUR:  FTSE100 - 10901.09+0.31 CAC40 - 8714.93+0.17
STOCKS EUR:  DAX - 26319.45+0.69
07/08/2026  CBA:  USD - 366.17-0.08 GBP - 492.1-0.98
07/08/2026  CBA:  EURO - 422.12-0.61
07/08/2026  CBA:  GOLD - 50244+710 SILVER - 726.78+5.37
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԴԻՏԵԼ Է «ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ-2012» ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
19/09/2012 15:26
Կիսվել

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԴԻՏԵԼ Է «ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ-2012» ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հայաստանի Հանրապետության նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ ՊՆ «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում դիտել է «Փոխգործակցություն-2012» Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արագ արձագանքման հավաքական ուժերի համատեղ զորավարժությունները:

Զորավարժությունների մեկնարկից առաջ Հանրապետության նախագահին ներկայացրել են ցուցադրված ռազմական տեխնիկան, զորավարժության մասնակիցների առջև դրված խնդիրներն ու զորավարժության դաշտի մակետը:

Նախագահ Սերժ Սարգսյանը զորավարժությունների ավարտին ՀԱՊԿ շրջանակում Հայաստանի Հանրապետության տարածքում «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժությունների նախապատրաստման և պատշաճ անցկացման համար ՀՀ նախագահի շնորհակալագրով պարգևատրել է.

– Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբի համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության վարչության ուղղության պետ, գեներալ-մայոր Վլադիմիր Ալեքսեյի Ուստինովին,

– ՀՀ պաշտպանության նախարարության մի շարք զորամասերի հրամանատարների և ժամկետային ու պայմանագրային զինծառայողների՝ գնդապետ Հայկ Գառնիկի Կարապետյանին, գեներալ-մայոր Կամո Գրիգորիի Քոչունցին, ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Նորիկ Միսակի Պետրոսյանին, պայմանագրային զինծառայող, ավագ սերժանտ Գոռ Թաթուլի Հակոբջանյանին,

– Ռուսաստանի Դաշնության 98-րդ օդադեսանտային դիվիզիայի 217-րդ օդադեսանտային գնդի 2-րդ օդադեսանտային գումարտակի հրամանատար, կապիտան Պյոտր Պյոտրի Պոպովին,

– Բելառուսի Հանրապետության զինված ուժերի 357-րդ առանձին գվարդիական աերոմոբիլային գումարտակի 3-րդ աերոմոբիլային վաշտի նռնականետորդի օգնական, շարքային Անդրեյ Վասիլիի Բելոդեդին,

– Ղազախստանի Հանրապետության զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու հրամանատարի օպերատիվ պատրաստության վարչության բաժնի պետ, գնդապետ Աբդուալի Գանիի Տուգաևին,

– Տաջիկստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մարտական պատրաստության վարչության պետի տեղակալ, գնդապետ Գուլոմ Տավարի Պիրոևին,

– Ղրղզստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության արագ արձագանքման հատուկ ջոկատի բաժնի պետ, ոստիկանության մայոր Ժիրգալբեկ Բոլոտբեկի Ժումալիևին,

– Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության վարչության 249-րդ կենտրոնի հատուկ ռիսկի փրկարարական գործողությունների անցկացման ավագ սպա, փոխգնդապետ Ալեքսեյ Ալեքսեյի Ինյակինին,

– Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության ստորաբաժանումների և ավիացիայի վարչության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Վալենտինի Գորշուկովին,

– Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության ավագ հրահանգիչ, մայոր Համբարձում Ռաֆիկի Սարգսյանին:

07/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.17
-0.08
Եվրո (EUR)
422.12
-0.61
Ռուբլի (RUR)
4.4525
-0.0364
Լարի (GEL)
139.73
-0.1
50244
+710
Արծաթ
726.78
+5.37