Պաշտոնական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ԱՐԴԻԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՇՈՒՐՋ
01/10/2012 20:49
Կիսվել

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ԱՐԴԻԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՇՈՒՐՋ

Նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է հրավիրել իրականացվող հարկաբյուջետային քաղաքականության, գործարար միջավայրի հետագա բարելավման և հարկերի հավաքագրման գործընթացի հետ կապված արդիական մի շարք հարցերի քննարկման նպատակով:

Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ

Գագիկ Խաչատրյանը, ՀՀ նախագահի, ֆինանսների նախարարության և ՊԵԿ-ի աշխատակազմերի պատասխանատու պաշտոնյաներ:

Հանրապետության ղեկավարն իր դիրքորոշումն է ներկայացրել օրակարգային հարցերի վերաբերյալ և հանձնարարականներ տվել պատասխանատուներին:

«Ուզում եմ, որպեսզի երկու բան բոլորիս համար հստակ լինի: Մեկ՝ որ մենք պետք է շատ զգուշավոր լինենք նոր դրույքաչափերի սահմանման հարցում, հատկապես՝ դրույքաչափերի ավելացման հարցում: Երկրորդ՝ բոլորիս համար հստակ և շատ պարզ պետք է լինի՝ որքան պետական եկամուտների կոմիտեի կողմից ստվերի դեմ պայքարը խստանա, այնքան դժգոհությունները, միջամտությունները շատ են լինելու: Բայց այդ դժգոհությունները լինելու են կոնկրետ մարդկանց, կոնկրետ սուբյեկտների կողմից, ովքեր, իհարկե, շահարկելու են և դա ներկայացնելու են որպես բիզնեսի շահեր, որպես ժողովրդի շահ, որպես հարկայինի կողմից 37 թվականի միջոցառումների կիրառում: Այս առումով, պարո՛ն վարչապետ, խնդրում եմ, որպեսզի կառավարության նիստի ժամանակ երկու հարցի մասին շատ հստակ հայտարարվի: Մեկ՝ որ ցանկացած միջամտություն, ցանկացած միջնորդություն հարկային մարմիններին ես դիտելու եմ միջամտություն նրանց աշխատանքին և անխնա պատժելու եմ բոլոր պաշտոնյաներին: Սա բոլորի համար շատ հստակ պետք է լինի: Եվ երկրորդ՝ պետք է բարձրանա պաշտոնյաների պատասխանատվությունը ոլորտում տիրող իրավիճակի հանդեպ. եթե ես նախարար եմ, ես պարտավոր եմ ամեն օր պայքարել, որպեսզի իմ ղեկավարած նախարարության համակարգում ստվերը քչանա, որպեսզի իմ ղեկավարած նախարարության համակարգի ձեռնարկությունները լինեն պատշաճ, բարեխիղճ հարկատուներ: Եվ այս հարցում, իրոք, մենք պետք է փոփոխություն մտցնենք՝ վերաբերմունքի փոփոխություն: Թե չէ, թևերը փռում են այդ ձեռնարկությունների վրա և սկսում են բողոքել՝ պարտքեր են առաջանում, եթե հարկերը տանք և այլն և այլն: Բայց եթե իրենք հարկեր չեն տալու, մենք որտեղի՞ց ենք իրենց ֆինանսավորելու: Եվ կարծում եմ, ճիշտ կլինի, որ պարբերաբար՝ երկու ամիսը, երեք ամիսը մեկ, ինչու չէ նաև կառավարության նիստի ընթացքում կոնկրետ նախարարությունը հաշվետվություն տա, թե ի՞նչ է արել ընդհանրապես այս ուղղությամբ: Մեզ համար դա էական նշանակություն ունի»,-խորհրդակցության մասնակիցներին ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

Հանրապետության ղեկավարը խոսել է նաև ֆինանսների նախարարության և ՊԵԿ համատեղ հանձնաժողովի անկախության բարձրացման կարևորության մասին, որպեսզի լավագույնս պաշտպանվեն հարկատուների իրավունքները:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98