Պաշտոնական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ
23/10/2012 19:05
Կիսվել

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ

ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 23-ի նիստում ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը ներկայացրել է «Նվազագույն աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝ տեղեկացնելով, որ օրենքով նախատեսվում է նվազագույն ամսական աշխատավարձը 2013թ. համար սահմանել 35000 դրամ:

Նախատեսվող նվազագույն աշխատավարձի բարձրացման համար հիմք է ընդունվել 2013-2015 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով 2013 թվականի համար սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը: ՀՀ կառավարության 2012թ. հունիսի 18-ի որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2012-2017թթ. ծրագրով նախատեսվում է նշված ժամանակաշրջանում նվազագույն աշխատավարձը առնվազն կրկնապատկել:

Հիմնական զեկուցողը պատասխանել է ԱԺ պատգամավորների հարցերին, որոնք վերաբերում էին նվազագույն աշխատավարձի եւ նվազագույն զամյուղի հարաբերակցությանը, նվազագույն աշխատավարձի հարկման սկզբունքին:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի այն հարցին, թե արդյոք 2013թ. համար նախատեսված նվազագույն աշխատավարձը՝ 35000 դրամը, փաստացի աշխատավարձն է, ՀՀ ֆինանսների նախարարը հաստատել է, որ դա փաստացի աշխատավարձն է, այսինքն՝ այն հարկման ենթակա չէ: Խորհրդարանի ղեկավարը կարեւորել է օրենքում այս հարցի հստակեցումն ու իրազեկումը, որպեսզի գործատուներն իրենց աշխատողների նվազագույն աշխատավարձից անօրինական հարկումներ չկատարեն:

Գլխադասային՝ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական տեսակետը ներկայացնելով՝ հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը տեղեկացրել է, որ եթե օրենքից հանվեր եկամտահարկի մասին դրույթը, կարձանագրվեր նվազագույն անվանական աշխատավարձի չափը, որը մոտ 46 հազար դրամ է, բայց դա կլիներ որդեգրած քաղաքականության ու կարգի խախտում. հենց այդ 46 հազար դրամից են հանվում համապատասխան հարկերը եւ մնում է փաստացի աշխատավարձը՝ 35000 հազար դրամը:

Հարցի քննարկումը կշարունակվի Ազգային ժողովի՝ հոկտեմբերի 24-ի նիստում:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98