Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 109.73+2.68 WTI - 103.85+4.36
COMEX:  GOLD - 4139.00-0.91 SILVER - 56.97-0.09
COMEX:  PLATINUM - 1655.50-0.50
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.31+0.20 EUR/GBP - 1.1228+0.09
FOREX:  EUR/USD - 1.1228+0.09 GBP/USD - 1.3327+0.03
STOCKS RUS:  RTSI - 933.85+1.96
STOCKS US: DOW JONES - 51966.03-0.07 NASDAQ - 26430.89+1.11
STOCKS US: S&P 500 - 7690.73+0.41
STOCKS JAPAN:  NIKKEI - 64916.70-0.62 TOPIX - 4067.48+0.04
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.00 SSEC - 3730.92+0.39
STOCKS EUR:  FTSE100 - 10764.69-1.08 CAC40 - 7868.05-1.11
STOCKS EUR:  DAX - 25319.77-1.18
19/10/2026  CBA:  USD - 361.36-0.98 GBP - 481.87-1.38
19/10/2026  CBA:  EURO - 405.41-2.51
19/10/2026  CBA:  GOLD - 48670+298 SILVER - 670.42+9.72
ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Իտալիայի եկամուտների գործակալության ղեկավարի տեղակալ Պաոլո Վալերիո Բարբանտինիին
14/12/2023 21:37
Կիսվել

ՊԵԿ նախագահը հյուրընկալել է Իտալիայի եկամուտների գործակալության ղեկավարի տեղակալ Պաոլո Վալերիո Բարբանտինիին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի հրավերով Հայաստան է ժամանել Իտալիայի Հանրապետության եկամուտների գորածակալության պատվիրակությունը՝ գործակալության նախագահի տեղակալ Պաոլո Վալերիո Բարբանտինիի գլխավորությամբ։

Դեկտեմբերի 14-ին ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, հյուրընկալելով Իտալիայի պատվիրակության ներկայացուցիչներին, կարևորել է երկու երկրների հարկային մարմինների միջև արդեն իսկ կայացած արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի (UNDP) և Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության «Հարկային տեսուչներն առանց սահմանների» (TIWB-Tax Inspectors without borders) նախաձեռնության շրջանակում համատեղ ծրագրերի հաջող իրականացումը։

Պաոլո Վալերիո Բարբանտինին, անդրադառնալով հարկային մարմինների միջև հաստատված գործընկերային հարաբերություններին, ընդգծել է դրանց արդյունավետությունը՝ կարևորելով փորձի և լավագույն լուծումների փոխանակման հնարավորությունները։

Երկկողմ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկու մարմինների միջև արդեն իսկ գոյություն ունեցող արդյունավետ համագործակցության շրջանակն ընդլայնելու հնարավորությունները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ առկա տրանսֆերային ստուգումների և նախնական գնագոյացման պայմանավորվածության (Advanced Pricing Agreement) շրջանակից բացի, համագործակցությունը կներառի նաև հարկային վարչարարության ընթացքում մեքենայացված ուսուցման և արհեստական բանականության գործիքների կիրառման կարողությունների զարգացումը։

Հաշվի առնելով կողմերի՝ հարկային ոլորտում փոխգործակցության խորացման պատրաստակամությունը՝ Պետական եկամուտների կոմիտեի և Իտալիայի եկամուտների գործակալության միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր, որով արձանագրվել է նշված շրջանակում հետագա աշխատանքների իրականացումը։

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել  իրականացնել ձեռք բերված պայմանավորվածությունները և ապահովել համգործակցության շարունակական ընթացքը։

19/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.36
-0.98
Եվրո (EUR)
405.41
-2.51
Ռուբլի (RUR)
4.3731
+0.0385
Լարի (GEL)
139.24
-0.36
48670
+298
Արծաթ
670.42
+9.72