71 ԿՈՂՄ, 37 ԴԵՄ. ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է «ՀՀ 2013Թ.-Ի ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ
Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ՀՀ Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը եւ քվեարկությամբ ընդունել նախորդ օրը քննարկված բոլոր օրինագծերը, որոնց թվում նաև «ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝ 71 կողմ, 37 դեմ ձայներով:
Քվեարկությունից առաջ «ԲՀԿ» խմբակցության անդամ Տիգրան ՈՒրիխանյանը տեղեկացրել է, որ «ԲՀԿ» խմբակցությունը միակարծիք է եւ դեմ է քվեարկելու «ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծին:
Հիշեցնենք, որ նախորդ նիստում ՀՅԴ և ՀԱԿ խմբակցությունների ներկայացուցիչները հայտարարել էին, որ դեմ են քվեարկելու բյուջեի նախագծին, իսկ «Օրինաց երկիր» և ՀՀԿ խմբակցությունները տեղեկացրել էին, որ քվեարկելու են կողմ: