Պաշտոնական

USD BUY - 393.00-0.50 USD SELL - 398.00-1.00
EUR BUY - 413.50-2.50 EUR SELL - 420.00-5.00
OIL:  BRENT - 71.40+0.39 WTI - 67.49+0.48
COMEX:  GOLD - 2660.40+0.21 SILVER - 31.48-0.03
COMEX:  PLATINUM - 936.30+0.15
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.57+0.36 EUR/GBP - 1.0564-0.04
FOREX:  EUR/USD - 1.0564-0.04 GBP/USD - 1.2763+0.16
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39160.50+0.18 TOPIX - 2734.56+0.27
STOCKS CHINA:  HANG SENG - 20414.09+2.76 SSEC - 3402.53-0.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
09/12/2024  CBA:  USD - 395.78-5.53 GBP - 505.61-6.50
09/12/2024  CBA:  EURO - 418.74-5.97
09/12/2024  CBA:  GOLD - 33558.64-505.67 SILVER - 395.86-8.57
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՆ ԱՎԱՐՏԵՑ ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ
20/12/2012 10:23
Կիսվել

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՆ ԱՎԱՐՏԵՑ ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ

Դեկտեմբերի 19-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նստաշրջանի աշխատանքները:

Նիստում ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը երկրորդ ընթերցմամբ պատգամավորների քննարկմանը ներկայացրեց «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը՝ նշելով, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում փաթեթը խմբագրվել եւ հստակեցվել է, պատգամավորների ներկայացրած մի շարք առաջարկներ ընդունվել են ամբողջովին կամ մասնակիորեն: Չընդունված առաջարկներին պատգամավորներն անդրադարձան մտքերի փոխանակության ժամանակ:  

Եզրափակիչ ելույթում ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանն արձագանքեց պատգամավորների բարձրացրած հարցերին ու մտահոգություններին: Ելույթների ընթացքում մասնավորապես տեսակետներ էին հնչել սահմանված դրույքաչափը վերանայելու եւ նոր վերլուծություններ կատարելու անհրաժեշտության մասին, մտահոգություն՝ փոքր եւ միջին բիզնեսի համար դժվարություններ ստեղծելու ու հարկային բեռն ավելացնելու, նաեւ փաթեթն արտահերթ ընթացակարգով եւ արագ քննարկելու վերաբերյալ:

Հիմնական զեկուցողի գնահատմամբ՝ շրջանառության հարկը 2013 թ.-ից կիրառելով՝ մինչեւ 58,35 մլն տարեկան շրջանառությւան ծավալ ունեցող 54 հազար տնտեսավարողների հնարավորություն են տալիս աշխատել այս հարկատեսակով՝ ընտրության հնարավորություն ապահովելով գործելու նաեւ հարկման սովորական դաշտում: Կառավարության ներկայացուցչի համոզմամբ՝ գործող դրույքաչափերի համեմատությամբ հարկային բեռը չի ավելանում եւ նույնիսկ թեթեւանում է, միաժամանակ այս դաշտում տնտեսավարողներն ազատվում են ավելորդ փաստաթղթաշրջանառությունից: Փոխնախարարը տեղեկացնելով, որ փաթեթը բազմիցս քննարկվել է շահարգրիռ տարբեր կառույցներում, նաեւ՝ խորհրդարանի համապատասխան հանձնաժողովում, չհամաձայնեց նախագծերը շտապ կարգով ընդունելու բնորոշման հետ: Նա նշեց, որ միայն աշխատանքային քննարկումների ժամանակ պատգամավորներից ստացվել է ավելի քան 30 առաջարկ:

Խորհրդարանը քվեարկությամբ ընդունեց արտահերթ նստաշրջանի օրակարագում ընդգրկված մի շարք նախագծեր՝ երկրորդ ընթերցմամբ, այդ թվում եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող՝ Դավիթ Հարությունյանի եւ Արփինե Հովհաննիսյանի հեղինակած օրինագիծը: Ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները հայտարարեցին, որ նախագծի վերջնական տարբերակում արտացոլված են իրենց սկբունքային մոտեցումները, նաեւ հանված է վետոյի իրավունքը, ինչով պայմանավորված էլ կշարունակեն մասնակցել էթիկայի հանձնաժողովի աշխատանքներին:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց եւ ընդունեց «Ակցիզային հարկի մասին», «Հաշվապահական հաշվառման մասին», «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքներում, ինչպես նաեւ «Արտոնագրային վճարների մասին» եւ «Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման մասին» նախագծերի փաթեթում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող կառավարության օրինագծերը: «Շրջանառության հարկի մասին» ու «Հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների արտոնություններ սահմանելու մասին» նախագծերն ընդունվեցին երրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ:

Սպառելով օրակարգը՝ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանն ավարտեց աշխատանքը:

09/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.78
-5.53
Եվրո (EUR)
418.74
-5.97
Ռուբլի (RUR)
3.99
-0.04
Լարի (GEL)
142.32
-2.77
33558.64
-505.67
Արծաթ
395.86
-8.57