
ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ՆՍՏԱՎԱՅՐԻ ՀՅՈՒՐԵՐԸ ԵՐԵԽԱՆԵՐՆ ԵՆ
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը ՀՀ նախագահի նստավայրում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ հյուրընկալում են մայրաքաղաքի և մարզերի բազմաթիվ երեխաների: Փոքրիկ հյուրերի համար կազմակերպվում են տոնական միջոցառումներ:
Երեկ երեկոյան հանդիսավորությամբ վառվել են Նախագահի նստավայրի տոնածառի լույսերը, որից հետո նստավայրում հյուրընկալվել են Երևանի և մարզերի խնամքի ու պաշտպանության հաստատությունների` գիշերօթիկ դպրոցների, մանկատների բազմաթիվ սաներ և սիրիահայ երեխաները:
Մինչ այդ նախագահական նստավայրի փոքրիկ հյուրերն են եղել մայրաքաղաքի 161 դպրոցների բարձր առաջադիմություն ցուցաբերած 6-12 տարեկան 300-ից ավելի երեխաներ:
Առաջիկա օրերին Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը Հանրապետության նախագահի նստավայրում կհյուընկալեն նաև զինծառայողների և զոհված ազատամարտիկների երեխաներին, թոռնիկներին: