ՆԱԽԱԳԱՀԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆԸ
Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ ՀՀ արտաքին գործերի նախարարության կազմակերպած ընդունելությանը:
Հանրապետության ղեկավարը շնորհավորել է նախարարության աշխատակիցներին գալիք տոների կապակցությամբ, շնորհակալություն հայտնել պետական այլ մարմինների հետ միասին անցնող տարում նրանց իրականացրած կարևոր աշխատանքի համար և տոնական ընդունելության բոլոր մասնակիցներին մաղթել բարձր տրամադրություն, նրանց ընտանիքներին՝ երջանկություն, առողջություն և բարօրություն: