ԲԻՁԻՆԱ ԻՎԱՆԻՇՎԻԼԻՆ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՅՈՒԹՅԱՆԸ
«Մեր կառավարությունն անելու է ամեն ինչ, որպեսզի Վրաստանի հայությունն զգա, որ ապրում է իր սեփական երկրում», – նման հայտարարությամբ հանդես է եկել Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին՝ ընդգծելով, որ ինքը կիրականացնի այն, ինչ ասել է նախընտրական շրջանում:
Վրաստանի վարչապետը նշել է, որ ընտրություններից առաջ եղել է գրեթե բոլոր այն տարածքներում, որտեղ ապրում է հայությունը. «Ես ցանկանում եմ ասել, որ շատ ջերմ ընդունելության եմ արժանացել: Ընտրությունների ժամանակ մենք շատ լավ զգում էինք միմյանց, ինչը ապացուցում են ընտրությունների արդյունքները: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Վրաստանի հայությանն՝ այդ օգնության համար»:
Բիձինա Իվանիշվիլիին նաև ասել է, որ ինքը շատ հայ բարեկամներ ունի` ինչպես Վրաստանում, այնպես էլ Վրաստանից դուրս: