Պաշտոնական

USD BUY - 360.00-0.50 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 106.87-2.80 WTI - 99.51-1.87
COMEX:  GOLD - 4177.00+0.42 SILVER - 57.02+0.04
COMEX:  PLATINUM - 1663.80+1.88
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.99+0.00 EUR/GBP - 1.1218-0.12
FOREX:  EUR/USD - 1.1218-0.12 GBP/USD - 1.3323-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՄԱԿ-Ի ԵՐԵՎԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ՄԻՇՏ ԵՂԵԼ Է ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱԳՈՐԾՈՒՆ ԱՋԱԿԻՑՆ ՈՒ ԳՈՐԾԸՆԿԵՐԸ»
05/04/2013 14:48
Կիսվել

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՄԱԿ-Ի ԵՐԵՎԱՆՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ՄԻՇՏ ԵՂԵԼ Է ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱԳՈՐԾՈՒՆ ԱՋԱԿԻՑՆ ՈՒ ԳՈՐԾԸՆԿԵՐԸ»

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի նորանշանակ մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուսետտոյին:

Նախագահը շնորհավորել է Բրեդլի Բուսետտոյին` պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ ունենալով տարբեր միջազգային կառույցներում աշխատանքի մեծ փորձ, իր գործունեությամբ նոր լիցք կհաղորդի Հայաստան-ՄԱԿ համագործակցությանը: Անցյալ տարի Հայաստանում հանդիսավորությամբ նշված ՄԱԿ-ի գրասենյակի գործունեության 20-ամյակը, Սերժ Սարգսյանի խոսքով, հնարավորություն ընձեռեց գնահատելու և ի մի բերելու անցած երկու տասնամյակում մեր երկրում գրասենյակի կատարած զգալի աշխատանքը, ինչը թույլ է տալիս վստահորեն ասել, որ այդ տարիներին ՄԱԿ-ի երևանյան գրասենյակը միշտ եղել է ՀՀ կառավարության ամենագործուն աջակիցն ու գործընկերը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են առաջիկա տարիներին Հայաստանի առաջնահերթություններին և ծրագրերին: ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչն ուրախությամբ է արձանագրել, որ Նախագահ Սերժ Սարգսյանի նշած առաջնահերթություններն ամբողջովին համընկնում են ՄԱԿ-ի նպատակներին ու առաջնահերթություններին՝ այդպիսով ավելի արդյունավետ և սերտ դարձնելով համագործակցությունը: Բրեդլի Բուսետտոն վստահեցրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում կանի ամեն հնարավորը` առավել ամրապնդելու Հայաստան-ՄԱԿ փոխգործակցությունը և նպաստելու Հայաստանի կայուն զարգացմանն ու ժողովրդավարության ամրապնդմանը:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08