Պաշտոնական

USD BUY - 393.00-0.50 USD SELL - 398.00-1.00
EUR BUY - 413.50-2.50 EUR SELL - 420.00-5.00
OIL:  BRENT - 71.40+0.39 WTI - 67.49+0.48
COMEX:  GOLD - 2660.40+0.21 SILVER - 31.48-0.03
COMEX:  PLATINUM - 936.30+0.15
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.57+0.36 EUR/GBP - 1.0564-0.04
FOREX:  EUR/USD - 1.0564-0.04 GBP/USD - 1.2763+0.16
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39160.50+0.18 TOPIX - 2734.56+0.27
STOCKS CHINA:  HANG SENG - 20414.09+2.76 SSEC - 3402.53-0.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
09/12/2024  CBA:  USD - 395.78-5.53 GBP - 505.61-6.50
09/12/2024  CBA:  EURO - 418.74-5.97
09/12/2024  CBA:  GOLD - 33558.64-505.67 SILVER - 395.86-8.57
ՆՇԱՆԱԿՎԵԼ ԵՆ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԸ
15/06/2013 15:29
Կիսվել

ՆՇԱՆԱԿՎԵԼ ԵՆ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԸ

Երևանի ավագանին hունիսի 15-ին գումարած արտահերթ նիստում գրանցված 64 անդամների 42 կողմ, 6 դեմ և 16 ձեռնպահ ձայների թվով հավանություն է տվել` Երևանի քաղաքապետարանի  և վարչական շրջանի  ղեկավարի աշխատակազմերի կառուցվածքը, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի  և վարչական շրջանի  ղեկավարի աշխատակազմերի  հաստիքացուցակը,  Երևանի քաղաքապետի,  նրա  տեղակալների, խորհրդականների,  օգնականների,  մամուլի  քարտուղարի,  քաղաքապետարանի աշխատակազմի  աշխատակիցների,  վարչական  շրջանների  ղեկավարների, ղեկավարների  տեղակալների,  վարչական  շրջանի  ղեկավարի  աշխատակազմերի աշխատակիցների  պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին որոշման նախագծին:

Նախքան քվեարկությունը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պատասխանելով օրակարգի հաստատմանը, ինչպես նաև դրանում ընդգրկված կետերի վերաբերյալ ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամների հարցերին, նշել է, որ ինչպես օրակարգի հաստատումը, այնպես էլ դրանում ներառված հարցերը համապատասխանում են «Երևան  քաղաքում  տեղական  ինքնակառավարման  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին:

Ձայների նույն՝ 42 կողմ, 6 դեմ և 16 ձեռնպահ  հարաբերակցությամբ, ավագանին հաստատել է նաև Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների  ղեկավարների աշխատակազմերի  կանոնադրությունները, ինչպես նաև Երևանի  քաղաքապետարանի  աշխատակազմի  քաղաքացիական  կացության ակտերի  գրանցման  տարածքային  բաժինների  կանոնադրությունը:

Առաջնորդվելով «Երևան  քաղաքում  տեղական  ինքնակառավարման  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով`  քվեարկության համար գրանցված ավագանու 63 անդամների  58  կողմ և 5 դեմ ձայներով Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ է նշանակել Կամո Արեյանը:

Նույն օրենքի 3-րդ մասի  համաձայն, ձայների նույն համամասնությամբ քաղաքապետի տեղակալներ են նշանակել Վահե Նիկոյանը և  Արամ Սուքիասյանը: Այնուհետև ավագանու գրանցված 62 անդամների ձայների 58 կողմ և 4 դեմ թվով քաղաքապետի տեղակալ է նշանակվել  Դավիթ Օհանյանը:

Արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված մյուս բոլոր հարցերը հաստատվել են ավագանու անդամների միաձայն կողմ քվեարկությամբ:

09/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.78
-5.53
Եվրո (EUR)
418.74
-5.97
Ռուբլի (RUR)
3.99
-0.04
Լարի (GEL)
142.32
-2.77
33558.64
-505.67
Արծաթ
395.86
-8.57