Պաշտոնական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
Կմշակվի Սևանա լճում էնդեմիկ ձկնատեսակների վերականգնման և ձկնաբուծության զարգացման ծրագիր
09/09/2013 10:02
Կիսվել

Կմշակվի Սևանա լճում էնդեմիկ ձկնատեսակների վերականգնման և ձկնաբուծության զարգացման ծրագիր

Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է խորհրդակցություն՝ Սևանա լճի հիմնահարցերի վերաբերյալ:

Նախագահի Մամուլի ծառայությունից հայտնում են, որ խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ Նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի անդամներ, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Վարդանյանը, «Հայկական բերքի առաջմղման կենտրոնի» գլխավոր փորձագետ Էդվարդ Գևորգյանը, ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը, Նախագահի աշխատակազմի և շահագրգիռ պետական այլ մարմինների պատասխանատու պաշտոնյաներ:

Հանրապետության Նախագահին զեկուցել են Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի կողմից 2013թ. առաջին կիսամյակում կատարված աշխատանքները և Սևանա լճի էնդեմիկ ձկնատեսակների պոպուլյացիաների վերականգնման փորձնական ծրագրի հիմնական արդյունքները: Նշվել է, որ հիմք ընդունելով փորձնական ծրագրի արդյունքները, ինչպես նաև միջազգային լավագույն փորձը, կմշակվի Սևանա լճի տարածքում ձկնաբուծության զարգացման համապարփակ ծրագիր, որը կընդգրկի ձկան մայրական կազմի ձևավորումը, ձկնկիթի արտադրությունը, մանրաձկան արտադրությունը, ձկան կերի արտադրությունը, ձկան արտադրությունը և վերամշակումը, ոլորտը համակարգող ասոցիացիան, գիտահետազոտական կենտրոնները և լաբորատորիաները, որակի և անվտանգության հավաստման համակարգը, արտադրանքի արտահանումը և իրացումը:

Զեկույցի համաձայն, Սևանա լճում էնդեմիկ ձկնատեսակների վերականգնման և ձկնաբուծության զարգացման ծրագիրը նախատեսվում է մշակել և ներկայացնել ՀՀ կառավարություն 2013 թվականի հոկտեմբեր ամսին:

Նախագահը կարևորել է նման խոշոր և տարածաշրջանի զարգացման համար էական նշանակություն ունեցող ծրագրերի իրագործումը, այդ համատեքստում ընդգծելով, որ ներկայացված ծրագիրը և՛ Սևանա լճի բնապահպանական, էնդեմիկ ձկնատեսակների պոպուլյացիաների վերականգնման ու ձկնային պաշարների համալրման, և՛ մարզի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման տեսանկյունից մեծ կարևորություն ունի:

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90