Պաշտոնական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
Սերժ Սարգսյանը հանդիպել է գյուղնախարարության ղեկավար անձնակազմի հետ
13/09/2013 16:38
Կիսվել

Սերժ Սարգսյանը հանդիպել է գյուղնախարարության ղեկավար անձնակազմի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Գյուղատնտեսության նախարարություն: Նախագահի Մամուլի ծառայությունից հայտնում են, որ Նախագահը շրջայց է կատարել նախարարությունում, աշխատակազմի տարբեր ստորաբաժանումներում զրուցել աշխատակիցների հետ՝ նրանց կողմից իրականացվող ծրագրերի, առկա խնդիրների շուրջ, լսել նաև դրանց լուծման ուղիների և ոլորտի զարգացման հնարավորությունների վերաբերյալ աշխատողների մասնագիտական տեսակետներն ու պատկերացումները:

Հանրապետության Նախագահն այնուհետև նախարարության խորհրդակցությունների սրահում հանդիպում է ունեցել ղեկավար անձնակազմի հետ:

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, նախարարի տեղակալներ Սամվել Գալստյանը, Գառնիկ Պետրոսյանը, Ռոբերտ Մակարյանը, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը, նախարարության աշխատակազմի ղեկավար Արտաշես Կիրակոսյանը և «Հայկական միրգ» ԲԲԸ տնօրեն Ալվինա Ավագյանը զեկուցել են առանձին ուղղություններով գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերի, այդ թվում՝ բարեփոխումների ընթացքի մասին, ներկայացրել ոլորտի հիմնախնդիրներն ու մարտահրավերները, ինչպես նաև զարգացման հեռանկարները:

Նախագահը ներկայացված աշխատանքների վերաբերյալ հարցեր է ուղղել զեկուցողներին, նախարարության առանձնացված ստորաբաժանումների և վարչությունների ղեկավարներին:  

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ գյուղատնտեսության ոլորտում դեռևս չօգտագործված ներուժ, զարգացման բավականին հնարավորություններ ու հեռանկարներ կան, ուստի նախարարությունը հսկայածավալ աշխատանք ունի իրականացնելու:

Քննարկվել են նաև բերքահավաքի այս ժամանակաշրջանում մթերումների կազմակերպման աշխատանքների, ներկայիս դրությամբ մթերման ցուցանիշների, վերամշակող ընկերությունների հետ համագործակցության, գյուղմթերքի արտահանման հետ կապված և մի շարք այլ հարցեր:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08