Պաշտոնական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2608.50+0.79 COPPER - 9216.50-0.17
LME:  NICKEL - 15715.00-1.76 TIN - 29776.00-0.47
LME:  LEAD - 2064.50-0.15 ZINC - 3135.00+0.29
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
Աղվան Հովսեփյանն ունի նոր պաշտոն
25/09/2013 13:37
Կիսվել

Աղվան Հովսեփյանն ունի նոր պաշտոն

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է կարգադրություն՝ միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողով ստեղծելու մասին: Ըստ կարգադրության՝ Հանձնաժողովի նախագահ է նշանակվելէ Աղվան Հովսեփյանը:

Ստորև ներկայացնում ենք ՀՀ Նախագահ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ՝ միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողով ստեղծելու մասին.

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 49-րդ հոդվածով, 55-րդ հոդվածի 6-րդ կետով և քննչական մարմինների անկախությունն ամրապնդելու, քրեական գործերով նախաքննության արդյունավետությունը բարձրացնելու և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կառուցվածքում գործող քննչական մարմինների հենքի վրա միասնական քննչական մարմին կազմավորելու նպատակով՝ որոշում եմ.

1. Ստեղծել միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողով:

2. Հաստատել միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն հավելվածի:

3. Միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողովին` մշակել և Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ ներկայացնել միասնական քննչական մարմնի կազմավորման և գործունեության համար անհրաժեշտ օրենքների նախագծերը:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` մինչև սույն կարգադրության 3-րդ կետում նշված օրենքների ուժի մեջ մտնելը մշակել համապատասխան իրավական ակտերի նախագծեր` միասնական քննչական մարմնի կազմավորման և գործունեության ֆինանսական, շենքային և նյութատեխնիկական ապահովման նպատակով:

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90