Պաշտոնական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Նախագահը խորհրդակցություն է անցկացրել ֆինանսների նախարարությունում
02/12/2013 09:11
Կիսվել

Նախագահը խորհրդակցություն է անցկացրել ֆինանսների նախարարությունում

Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Ֆինանսների նախարարություն և տեղում ծանոթացել պետական կառավարման այդ մարմնում իրականացվող աշխատանքներին ու նախարարության առջև դրված խնդիրների կատարման ընթացքին:

Նախագահի Մամուլի ծառայությունից հայտնում են, որ Սերժ Սարգսյանը շրջել է նախարարության աշխատակազմի ստորաբաժանումներում, ծանոթացել աշխատանքային պայմաններին, աշխատակիցների հետ զրուցել նրանց ընթացիկ գործունեության և առաջիկա ծրագրերի մասին:

Նախագահն այնուհետև ղեկավար անձնակազմի հետ անցկացրել է խորհրդակցություն, որտեղ Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, նախարարի տեղակալները, աշխատակազմի ղեկավարն ու Ֆինանսական վերահսկողության տեսչության պետը զեկուցել են ընթացիկ տարում իրենց համակարգման ոլորտում գտնվող ուղղություններով իրականացված աշխատանքների մասին, ինչպես նաև անդրադարձել առաջիկա տարիների համար նախատեսված ծրագրերին:

Նախարար Դավիթ Սարգսյանը ներկայացրել է Ֆինանսների նախարարության հիմնական գործառույթները՝ առանձնացնելով մի քանի ոլորտ, որտեղ ընթացիկ տարում կատարվել են էական փոփոխություններ: Նախարարը, մասնավորապես, անդրադարձել է պետական գնումների ոլորտում կատարված բարեփոխումներին, պետական պարտքի կառավարմանն ու եվրապարտատոմսերի թողարկմանը, գանձապետական հաշիվների կառավարման էլեկտրոնային համակարգի ընդլայնմանը, հարկային և մաքսային օրենսդրության վերանայման ռազմավարությանը, ծրագրային բյուջետավորմանը և նախարարության այլ գործառույթների շրջանակներում իրականացված աշխատանքներին:

Նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը ներկայացրել է բյուջետային քաղաքականությունը, մասնավորապես, ծրագրային բյուջետավորման ներդրման ուղղությամբ կատարվող քայլերը: Նա զեկուցել է օրենսդրական մի շարք փոփոխությունների մասին, որոնց արդյունքում ապահովվել են բյուջետային ծրագրավորման, պետական համակարգում աշխատավարձերի կարգավորման, արտաբյուջետային հաշիվների վարման իրավական հիմքերը:

Նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը զեկուցել է գանձապետական հաշիվների կառավարման էլեկտրոնային համակարգի ընդլայնման և դրանով պայմանավորված՝ տեղական գանձապետական բաժինների կրճատման ուղղությամբ իրականացված աշխատանքները, խոսել նաև պետական բյուջեի հաշվետվությունների թափանցիկության, մասնավորապես, օրվա կտրվածքով բյուջեի ծախսերն ինտերակտիվ բյուջեի միջոցով հասանելի դարձնելու և պետական պարտքի կառավարման մասին:

Նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը ներկայացրել է հարկային և մաքսային, ինչպես նաև մակրոտնտեսական քաղաքականության շրջանակներում կատարված և ծրագրվող քայլերը, մասնավոր և հանրային հատվածների հաշվապահական հաշվառման ոլորտում վերջերս կատարված բարեփոխումները: Իր խոսքում նա անդրադարձել է Մաքսային միությանը ՀՀ անդամակցության շրջանակներում Ֆինանսների նախարարության կողմից կատարվող աշխատանքներին ևս:

Նախարարի տեղակալ Լիանա Հունանյանը զեկուցել է պետական գնումների ոլորտում վերջին ամիսներին կատարված բարեփոխումները, մասնավորապես մոնիթորինգի արդյունքներն ու գնման գործընթացում կիրառված և թափանցիկություն ապահոված նոր գործիքները: Փոխնախարարն ամփոփել է ներքին աուդիտի համակարգի գործունեությունը, որը ներդրվել է պետական հատվածում 2013թ., ինչպես նաև արտաքին աուդիտի ոլորտում տրված լիցենզիաների գործողությունների նկատմամբ հսկողության խստացման արդյունքները:

Աշխատակազմի ղեկավար Կարեն Թամազյանը ներկայացրել է նախարարության աշխատակազմի կառուցվածքն ու կադրային քաղաքականությունը՝ անդրադառնալով աշխատակազմում իրականացված կառուցվածքային փոփոխություններին, որոնք միտված են առկա ներուժն առավել ռացիոնալ օգտագործելուն: Աշխատակազմի ղեկավարը ներկայացրել է նաև մասնագիտական գիտելիքների կատարելագործման և կարողությունների զարգացման ծրագրերն ու առկա խնդիրները:

Ֆինանսական վերահսկողության տեսչության պետ Սոնա Ղարիբյանը զեկուցել է ընթացիկ տարում ֆինանսական վերահսկողության հիմնական ուղղությունների և արդյունքների մասին՝ անդրադառնալով հատկապես ընթացիկ տարում ավելի մեծ ծավալ ունեցող՝ ռիսկերի վրա հիմնված ստուգումներին: Տեսչության պետի հավաստմամբ, արդյունքում բարձրացել է Ֆինանսների նախարարության կողմից բյուջեի կատարման նկատմամբ վերահսկողության արդյունավետությունը, վերականգնվել են 2012թ. համեմատությամբ կրկնակի բյուջետային միջոցներ:

Զեկույցների վերաբերյալ Նախագահը հարցեր է ուղղել դրանք ներկայացնողներին, անդրադարձել առկա խնդիրներին ու դրանց լուծմանն ուղղված հանձնարարականներ տվել պատասխանատուներին:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98