Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 394.00-0.50 EUR SELL - 397.00+0.00
OIL:  BRENT - 92.59-0.25 WTI - 83.41-0.06
COMEX:  GOLD - 3512.30-1.00 SILVER - 41.04-1.75
COMEX:  PLATINUM - 1289.60-0.85
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 158.51-0.38 EUR/GBP - 1.0965-0.09
FOREX:  EUR/USD - 1.0965-0.09 GBP/USD - 1.3081-0.14
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 56436.65+0.00 TOPIX - 3674.22+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 22383.74-0.12 SSEC - 3538.95+0.15
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
23/11/2026  CBA:  USD - 360.35-0.18 GBP - 472.24-0.13
23/11/2026  CBA:  EURO - 395.09-0.09
23/11/2026  CBA:  GOLD - 41358-1640 SILVER - 490.82-31.02
Քննարկվել է Հայաստան-Իրաք ուղիղ օդային հաղորդակցության հաստատման հարցը
04/12/2013 09:39
Կիսվել

Քննարկվել է Հայաստան-Իրաք ուղիղ օդային հաղորդակցության հաստատման հարցը

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Իրաքի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոշիար Զեբարիին:

Նախագահի Մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է փաստել, որ հայ-իրաքյան բարձրաստիճան փոխայցելություններն սկսում են ինտենսիվ բնույթ կրել. մոտ մեկ ամիս առաջ Երևանում էր Իրաքի փոխվարչապետ Ռոշ Նուրի Շաուեյսի գլխավորած պատվիրակությունը, որը մասնակցում էր միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստին:

Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Իրաքի արտգործնախարարի այցը ևս մեծ խթան կհանդիսանա երկու բարեկամ երկրների միջև կապերի սերտացման և տարբեր ոլորտներում փոխգործակցության ընդլայնման համար:

Հանդիպման ժամանակ զրուցակիցները բարձր են գնահատել հայ-իրաքյան քաղաքական երկխոսությունը՝ նշելով, որ և՛ Հայաստանը, և՛ Իրաքը շահագրգիռ են հնարավոր բոլոր ոլորտներում ձևավորել համագործակցության որակական նոր մակարդակ: Տնտեսական փոխգործակցության զարգացման համար կարևորվել է ուղիղ օդային հաղորդակցության հաստատումը երկու երկրների միջև, որը, զրուցակիցների համոզմամբ, կխթանի նաև գործարար շփումներն ու առևտրաշրջանառության ծավալների աճը:

Նախագահ Սերժ Սարգսյանը և Հոշիար Զեբարին համակարծիք են եղել, որ հայ-իրաքյան բարիդրացիական հարաբերություններում յուրատիպ կամուրջ է հանդիսանում հայ համայնքը, որը Իրաքի ժողովրդի բարեհաճ վերաբերմունքի շնորհիվ այդ երկիրը համարում է իր երկրորդ հայրենիքը: Հոշիար Զեբարին նշել է, որ չնայած իրաքահայ համայնքը մեծ չէ, սակայն Իրաքի հասարակության մեջ հայերն ապրել են եղբայրաբար և հարգանքով, դրա համար էլ մշտապես արժանացել են հարգալից վերաբերմունքի:

Հանրապետության Նախագահը և Իրաքի արտգործնախարարը քննարկել են ինչպես երկկողմ քաղաքական, առևտրատնտեսական, այնպես էլ տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր:

Նրանք բարձր են գնահատել նաև միջազգային հարթակներում փոխադարձ հարգանքի վրա հիմնված հայ-իրաքյան համագործակցությունը:

23/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.35
-0.18
Եվրո (EUR)
395.09
-0.09
Ռուբլի (RUR)
4.3925
-0.0101
Լարի (GEL)
139.1
+0.06
41358
-1640
Արծաթ
490.82
-31.02