
Մոսկվայում կկայանա ԱՊՀ տնտեսական խորհրդի 60-րդ նիստը
ՀՀ փոխվարչապետ, ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ Արմեն Գևորգյանը մեկնել է Մոսկվա` մասնակցելու ԱՊՀ տնտեսական խորհրդի 60-րդ նիստի աշխատանքներին:
Տարածքային կառավարման նախարարությունից հայտնում են, որ խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված է ԱՊՀ մասնակից երկրների տնտեսական փոխգործակցության տարբեր բնագավառներին վերաբերող շուրջ երկու տասնյակ հարց: Մասնավորապես, կքննարկվեն գիտատեխնիկական, վիճակագրության, անտառային տնտեսության ոլորտներում համագործակցության հարցեր, կներկայացվեն հաշվետվություններ ԱՊՀ մասնակից պետությունների բազային կազմակերպությունների, ճյուղային համագործակցության մարմինների գործունեության մասին: