Պաշտոնական

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բենինի Հանրապետության նորանշանակ դեսպանը
18/02/2014 20:31
Կիսվել

Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բենինի Հանրապետության նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բենինի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Անիսեթ Գաբրիել Կոչոֆան (նստավայրը՝ Մոսկվա):

Նախագահի Մամուլի ծառայությունից հայտնում են, որ Սերժ Սարգսյանը շնորհավորել է դեսպան Կոչոֆային պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է քաղաքական երկխոսությունն ու շփումները աֆրիկյան տարածաշրջանի երկրների հետ, այդ թվում՝ Բենինի:

Զրուցակիցները երկուստեք հույս են հայտնել, որ համագործակցության զարգացմանն ուղղված իրավապայմանագրային անհրաժեշտ դաշտի ձևավորումից հետո, փոխշահավետ մի շարք ոլորտներում՝ տնտեսական, գիտակրթական, մշակութային և այլ, համագործակցության չիրացված ներուժը հնարավոր կլինի լիարժեքորեն օգտագործել՝ ի նպաստ երկու երկրների:

ՀՀ Նախագահը և Բենինի դեսպանը համակարծիք են եղել, որ երկկողմ կապերի ամրապնդման ևս մեկ կարևոր հարթակ է փոխգործակցությունը Աֆրիկյան միության շրջանակներում, որտեղ Հայաստանն ունի դիտորդի կարգավիճակ:

Սերժ Սարգսյանը կարևորել է նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությունը՝ հույս հայտնելով, որ Հայաստանի համար կենսական հարցերում Բենինի Հանրապետությունն այսուհետ ևս կպահպանի իր հավասարակշիռ մոտեցումը: 

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69