Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Սփյուռքի նախարարությունը, Համաշխարհային հայկական կոնգրեսն ու Ռուսաստանի հայերի միությունը ընդլայնում են համագործակցությունը
15/04/2014 09:55
Կիսվել

Սփյուռքի նախարարությունը, Համաշխարհային հայկական կոնգրեսն ու Ռուսաստանի հայերի միությունը ընդլայնում են համագործակցությունը

Ապրիլի 14-ին ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը և Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը ստորագրել են ՀՀ սփյուռքի նախարարության, «Համաշխարհային հայկական կոնգրես» հայկական հասարակական միավորումների միջազգային միության, «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության միջև համագործակցության հուշագիր:

ՀՀ սփյուռքի նախարարությունից հայտնում են, որ Հրանուշ Հակոբյանը բարձր է գնահատել Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության հետ արդյունավետ համագործակցությունը և նշել, որ այս հուշագիրը երկրորդն է կողմերի միջև: Նախորդ 5 տարիների ընթացքում նրանք ակտիվ մասնակցություն են ունեցել սփյուռքի նախարարության ծրագրերին: Այժմ համագործակցության շրջանակն ընդլայնելու անհրաժեշտություն է առաջացել: Հրանուշ Հակոբյանը  նշել է, որ կատարելով Հայաստանի Հանրապետության Նախագահի հանձնարարությունը՝ ակտիվացնել համագործակցությունը համահայկական կառույցների հետ, սփյուռքի նախարարությունն այսօր ավելի բարձր մակարդակի է բարձրացնում համագործակցությունը համահայկական ամենախոշոր կառույցներից մեկի հետ:

Կարևորելով Հայաստան-Սփյուռք  գործակցությանն աջակցումը, հայ ազգային ինքնության պահպանումն ու ամրապնդումը Սփյուռքում, ուծացման կանխարգելումը, ինչպես նաև հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված նախապատրաստական աշխատանքների իրականացումը՝ հուշագրով կողմերը նախատեսում են համատեղ ծրագրեր իրականացնել մշակութային, գիտակրթական ոլորտներում, համայնքների զարգացման, Սփյուռքում պատմամշակութային ժառանգության պահպանման ոլորտներում:

Համագործակցության շրջանակներում հայկական կրթական ծրագրեր կիրականացվեն Սփյուռքի հայկական ազգային կրթական կառույցներում, մեկօրյա (կիրակնօրյա) դպրոցներում, մշակութային և մանկապատանեկան ստեղծագործության կենտրոններում: Նախատեսվում է Սփյուռքի հայկական դպրոցներին ապահովել ուսումնական և ուսումնաօժանդակ գրականությամբ, իրականացնել ուսանողների փոխանակման ծրագրեր, Սփյուռքի մտավոր ներուժի բացահայտման նպատակով ՀՀ ԳԱԱ-ի, ստեղծագործական, մասնագիտական միությունների հետ համատեղ կազմակերպել մասնագիտական համաժողովներ, կլոր սեղաններ, հավաք-հանդիպումներ:

Համայնքային կառույցներին աջակցելու նպատակով մշակվելու և իրականացվելու են համատեղ ծրագրեր՝ ուղղված հայկական համայնքների ինքնակազմակերպման ու կայացման հիմնախնդիրների լուծմանը, միջհամայնքային համագործակցության ամրապնդմանը:

Կողմերը վերահաստատում են պատրաստակամությունը՝ շարունակել համագործակցությունը «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» համահայկական ամենամյա մրցանակաբաշխության իրականացման գործում:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12