Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Նախագահը մասնակցել է «Զվարթնոց» օդանավակայանի հարակից տարածքի բնակիչների վերաբնակեցման նպատակով կառուցված շենքերի բացման արարողությանը
14/06/2014 18:22
Կիսվել

Նախագահը մասնակցել է «Զվարթնոց» օդանավակայանի հարակից տարածքի բնակիչների վերաբնակեցման նպատակով կառուցված շենքերի բացման արարողությանը

Սերժ Սարգսյանը այսօր եղել է մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, որտեղ ներկա է գտնվել «Զվարթնոց» օդանավակայանի հարակից տարածքի բնակիչների վերաբնակեցման նպատակով կառուցված շենքերի բացման արարողությանը: Հանրապետության Նախագահը շրջել է բազմաբնակարան համալիրում, ծանոթացել կատարված աշխատանքներին, բնակիչների համար ստեղծված պայմաններին, հանդիպում ունեցել տարածք այցելած վերաբնակեցվող ընտանիքների ներկայացուցիչների հետ:

Պատասխանատուների ներկայացմամբ, 1989թ. ի վեր «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության տարածքում բնակվող մոտ 800 անձանցից բաղկացած 164 ընտանիքի համար բնակելի շենքների կառուցման աշխատանքները մեկնարկել են բնակիչների վերաբնակեցման ծրագրի համաձայն և իրականացվում են փուլերով: Շինարարությունն իրականացվում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության ֆինանսավորմամբ` Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Ասիական զարգացման բանկի և Գերմանական ներդրումների և զարգացման ընկերության (DEG) գերմանական բանկի օժանդակությամբ: Այդ նպատակով, ՀՀ կառավարությունը Երևանի Հարավ-արևելյան թաղամասում հատկացրել է 7,000 ք.մ. տարածք, որի վրա «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունն իրագործում է վերաբնակեցումը: Շինարարությունը մեկնարկել էր 2011թ. հոկտեմբերին: Բնակիչների տեղափոխումը կմեկնարկի 2014թ հուլիսի 1-ին:

Նախագահին ներկայացրել են նաև 2012թ. հուլիսին մեկնարկած ծրագրի երկրորդ փուլի աշխատանքները, որոնք նախատեսվում են ավարտին հասցնել ընթացիկ տարվա հոկտեմբերին: Այդ փուլում բնակիչների տեղափոխումը կսկսվի 2014թ. դեկտեմբերի 1-ին: Ընդգծվել է, որ բոլոր վեց նորակառույց շենքերը միևնույն որակական չափանիշներն ունեն:

Շրջայցի ժամանակ ցուցադրվել են «ՀայՓոստ» ՓԲԸ-ի լոգիստիկ համակարգերի կատարելագործման համար գործարկվող 49 լիովին նոր և էկոլոգիապես արդյունավետ մեքենաները ևս, որոնք գործում են բնական գազով՝ նվազեցնելով մթնոլորտ արտանետվող ածխաթթու գազի քանակը: Հանրապետության Նախագահը ծանոթացել է նաև Հայաստանի փոստային կապի ազգային օպերատոր «ՀայՓոստ» ընկերության արդիականացման և զարգացման աշխատանքների ընթացքին:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12