Պաշտոնական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Ճանապարհային խախտումների տուգանքների մեղմման օրինագիծը ներկայացվել է Ազգային Ժողովում
18/06/2014 21:31
Կիսվել

Ճանապարհային խախտումների տուգանքների մեղմման օրինագիծը ներկայացվել է Ազգային Ժողովում

Այսօր կայացած արտահերթ նիստի ընթացքում պատգամավորներն առաջին ընթերցմամբ քննարկեցին «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասի» օրինագիծը, որը ներկայացրեց ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը: Նա նշեց, որ օրինագծի ընդունմամբ կնվազեցվեն ճանապարհային երթեւեկության կանոնների հաճախակի խախտումների համար սահմանված տուգանքների չափերը? հաշվի առնելով վարչական տուգանքների չափերի անհամաչափությունը վարչական իրավախախտման հանրային վտանգավորության աստիճանի հետ: Հիմնական զեկուցողն ասաց, որ կատարված ուսումնասիրությունների ընթացքում անհրաժեշտություն է առաջացել խստացնել որոշ վարչական իրավախախտումների համար սահմանված վարչական տույժերը` ընդունելով հանրային վտանգավորության աստիճանը, ինչպես նաեւ այլ անձանց իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությունը:

Օրինագծի վերաբերյալ հարցադրումներում ԱԺ պատգամավորներն անդրադարձան երթեւեկության կանոնների համար սահմանված տուգանքների վերանայման պատճառներին, արագաչափ սարքերի գործածումից հետո պատահարների վիճակագրությանը, սարքերի տեղադրման վայրն առավել տեսանելի դարձնելուն, օրենքի՝ ուժը մեջ մտնելու ժամկետներին, տուգանքները չվճարելու դեպքում տույժերի կիրառման մեխանիզմներին, տուգանքների եւ խախտումների համաչափությանը եւ տեխնիկական կանոնակարգում պահանջող մի շարք այլ խնդիրների, որոնց վերաբերյալ Արթուր Օսիկյանը պարզաբանումներ ներկայացրեց: Օրենքի նախագծի վերաբերյալ  տեղի ունեցավ մտքերի փոխանակություն:

Ամփոփիչ ելույթում հիմնական զեկուցող Արթուր Օսիկյանը շնորհակալություն հայտնելով շահագրգիռ  քննարկման համար՝ անդրադարձավ հնչած տեսակետներին եւ հարցադրումներին,  տվեց պարզաբանումներ:

Հիշեցնենք, որ նախագծով վերանայվել են սահմանված արագությունը գերազանցելու համար նախատեսված տուգանքների չափերը՝ հիմնվելով վարչական իրավախախտումների հանրային վտանգավորության աստիճանի վրա: 1-20 կմ/ժ-ով սահմանված արագությունը գերազանցելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ յուրաքանչյուր գերազանցված կմ/ժ արագության համար նվազագույն աշխատավարձի՝ հազար դրամի չափով: 21-30 կմ/ժ-ով գերազանցելու դեպքում տուգանքը կկազմի 30 000 դրամ:

Նվազեցվում են նաև տուգանքների չվճարման տույժերի չափերը, նախկինում 30 օր չվճարելու դեպքում տուգանքի գումարը եռամպատկվում էր, իսկ 60 օր չվճարելու դեպքում` հնգապատկվում: Փոփոխություններից հետո առաջին դեպքում գումարը կաճի 25%-ով, իսկ երկրորդ դեպքում` 50:

5000 դրամով կիջեցվի և 15000 դրամ կդառնա հետիոտնային անցման գծանշումների վրա մեքենան կանցնեցնելու տուգանքը:

Միևնույն ժամանակ գործադիրն առաջարկում է որոշ դեպքերում բարձրացնել տուգանքները: Մեքենայում բջջայինով խոսելու համար տուգանքը 3 000-ից կհասվի 5 000-ի, իսկ տաքսիներում կամ երթուղային տրանսպորտում ծխելու համար տուգանքը կքառապետկվի և կհասնի 20 000 դրամի:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98