Պաշտոնական

USD BUY - 365.00+0.50 USD SELL - 366.50-0.50
EUR BUY - 416.50-0.50 EUR SELL - 421.50-2.50
OIL:  BRENT - 90.09+2.27 WTI - 84.67+2.82
COMEX:  GOLD - 4049.10-0.65 SILVER - 57.59-2.72
COMEX:  PLATINUM - 1658.70+0.88
LME:  ALUMINIUM - 3192.50+1.33 COPPER - 13808.00+2.09
LME:  NICKEL - 17234.00+1.61 TIN - 53922.00+1.30
LME:  LEAD - 1896.50+0.72 ZINC - 3591.50+1.87
FOREX:  USD/JPY - 157.81-1.79 EUR/GBP - 1.1527+0.18
FOREX:  EUR/USD - 1.1527+0.18 GBP/USD - 1.348+0.26
STOCKS RUS:  RTSI - 882.61+1.25
STOCKS US: DOW JONES - 52485.03+0.53 NASDAQ - 25373.85+1.00
STOCKS US: S&P 500 - 7489.72+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 64362.02+4.03 TOPIX - 4003.30+1.29
STOCKS CHINA:  HANG SENG - 25884.43+0.10 SSEC - 3832.26+0.72
STOCKS EUR:  FTSE100 - 10868.05-0.27 CAC40 - 8509.64+0.28
STOCKS EUR:  DAX - 25629.24+0.07
31/07/2026  CBA:  USD - 366.2-0.43 GBP - 492.25+1.15
31/07/2026  CBA:  EURO - 421.13+0.46
31/07/2026  CBA:  GOLD - 48402+1242 SILVER - 683.52+6.98
Կարեն Ճշմարիտյանն այց է կատարել Բրյուսել
02/07/2014 16:26
Կիսվել

Կարեն Ճշմարիտյանն այց է կատարել Բրյուսել

Այցի նպատակն էր Եվրոպական Հանձնաժողովի և ԵՄ Արտաքին գործունեության ծառայության ներկայացուցիչների հետ քննարկել ՀՀ-ԵՄ առևտրատնտեսական համագործակցության խորացման, ինչպես նաև հետագա համագործակցության ուղղությունների հստակեցմանն ու ամրապնդանն առնչվող հարցեր, այդ թվում նաև ԵՄ բյուջետային աջակցության, ԵՄ «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգի (GSP+)», ԵՄ կողմից ՀՀ-ին «Շուկայական տնտեսության կարգավիճակ» շնորհելու, ՀՀ-ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագրի հետ կապված հարցեր:

Այցի շրջանակներում ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպումներ է ունեցել Եվրոպական Հանձնաժողովի (ԵՀ) և Եվրոպական արտաքին գործունեության ծառայության (EEAS) մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Հանդիպումներին մասնակցել են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, ԵՄ առաքելության ղեկավար-դեսպան Ավետ Ադոնցը, Եվրոպական Միությունում ՀՀ առևտրական ներկայացուցիչ Վարոս Սիմոնյանը:

•  ԵՀ փոխնախագահ, ԵՀ անդամ, ԵՄ տրանսպորտի հարցերով հանձնակատար Սիիմ Կալլասի հետ կայացած հանդիպման ընթացքում   քննարկվել են ՀՀ-ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտու վերաբերյալ համաձայնագրի բանակցությունների նախապատրաստական աշխատանքների և բանակցությունների հնարավոր մեկնարկին առնչվող հարցեր:

•  ԵՀ անդամ, ԵՄ առևտրի հարցերով հանձնակատար Կարել Դե Գուխտի և ԵՀ Առևտրի Գլխավոր Տնօրինության (DG TRADE) տնօրեն Ժան-Լյուկ Դեմարտիի հետ կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՄ հետ առևտրատնտեսական համագործակցության խորացման, ՀՀ կողմից ԵՄ «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգից (GSP+)» օգտվելու և ԵՄ կողմից ՀՀ-ին «Շուկայական տնտեսության կարգավիճակի» շնորհման հետ կապված հարցեր: Ակնկալվում է, որ առաջիկայում ԵՄ-ն առավել ակտիվ դերակատարություն կունենա տարածաշրջանային համագործակցության հարցում: Հանդիպմանը քննարկվել է նաև ՀՀ-ԵՄ առևտրի տնտեսական և համապատասխան իրավական հարցերով ենթակոմիտեի նիստի անցկացման հարցը և որոշվել է ենթակոմիտեի հերթական` 13-րդ նիստն անցկացնել ընթացիկ տարվա աշնանը:

•  Եվրոպական արտաքին գործունեության ծառայության (EEAS) դեպարտամենտի տնօրեն Գունար Ուիգանդի հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ԵՄ Արևելյան գործընկերության նախաձեռնության և ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեի շրջանակներում իրականացվող համագործակցությունից բխող հարցերի: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեի հերթական` 15-րդ նիստի անցկացմանը և համաձայնություն է ձեռք բերվել այն անցկացնել ս.թ. հոկտեմբերին Բրյուսելում:

•  ԵՀ Զարգացման և համագործակցության Գլխավոր Տնօրինության (DG DEVCO) տնօրեն Ֆերնանդո Ֆրուտուոսո դե Մելոյի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՄ Բյուջետային աջակցության ընթացիկ և առաջիկայում ակնկալվող ծրագրերը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի (ԵՀԳԳ) ներքո տրամադրվող աջակցության գործիքների (Թվինինգ, Թայեքս, Սիգմա, Անդրսահմանային համագործակցության ծրագիր) հետագա հասանելիության և վերջիններիս կիրառման շարունակականության շուրջ` Հայաստանում իրականացվող բարեփոխումների շարունակականությունն ապահովելու նպատակով: Քննարկվել է նաև ԵՄ աջակցության ծրագրերում ՓՄՁ ոլորտը ներառելու հարցը:

•  ԵՀ Ձեռնարկատիրության Գլխավոր Տնօրինության (DG ENTR) տնօրեն Դանիել Կալլեխա Կրեսպոյի հետ կայացած հանդիպման ընթացքում քննարկվել է ԵՄ կողմից ՓՄՁ ոլորտի աջակցության ծրագրերին առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև Ձեռնարկատիրության Գլխավոր Տնօրինության հետ համագործակցության հնարավոր ձևաչափերին: Երկուստեք կարևորվել է ձեռնարկատիրությանը ցուցաբերվելիք թիրախային աջակցությունը և այդ համատեքստում քննարկվել է ՀՀ համապատասխան կառույցներին աջակցության տրամադրման հարցը: Ընդգծվել է, որ նորարարությունները և գիտական ներուժի կիրառական օգտագործումը ունեն առաջնային նշանակություն տնտեսության զարգացման մեջ: Կարևորվել են հատկապես վենչուրային հիմնադրամների և սկսնակ գործարարների աջակցության ծրագրերը և աջակցության տրամադրման ձևաչափերը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագայում քննարկումներ կազմակերպել` վենչուրային հիմնադրամների, սկսնակ գործարարների աջակցության և գործարար միջավայրի բարելավման ոլորտում ԵՄ փորձի փոխանակման և համապատասխան մոտեցումներն ու գործիքները Հայաստանում կիրառելու նպատակով:

ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպում է ունեցել նաև բելգիահայ գործարար համայնքի ներկայացուցիչների հետ:

31/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.2
-0.43
Եվրո (EUR)
421.13
+0.46
Ռուբլի (RUR)
4.6065
+0.0345
Լարի (GEL)
139.52
-0.12
48402
+1242
Արծաթ
683.52
+6.98