Պաշտոնական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
«Կրթության բարելավման ծրագիրի» շրջանակներում Հայաստանին կտրամադրվի 15 մլն դոլարի վարկ
10/09/2014 19:40
Կիսվել

«Կրթության բարելավման ծրագիրի» շրջանակներում Հայաստանին կտրամադրվի 15 մլն դոլարի վարկ

Խորհրդարանը սեպտեմբերի 10-ին շարունակեց աշխատանքը: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ողջունեց Հունաստանի խորհրդարանի՝ սեպտեմբերի 9-ին Հայոց ցեղասպանության եւ Պոնտոսի հույների ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը:

Այնուհետեւ պատգամավորները քվեարկությամբ առաջին ընթերցմամբ ընդունեցին պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը:

Խորհրդարանը շարունակեց քննարկել ԱԺ պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանի, Վահրամ Բաղդասարյանի եւ Հերմինե Նաղդալյանի հեղինակած «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:

Հարցի վերաբերյալ ելույթ ունեցան ԱԺ պատգամավորները:

Ըստ Գագիկ Ջհանգիրյանի՝ ներկայացված նախաձեռնությունը նոր իրավահարաբերություն չի կարգավորում, այլ հստակեցնում եւ պարզաբանում է գործող իրավական նորմը՝ պատասխանատվություն սահմանելով բանկային համակարգի նկատմամբ, որպեսզի ՀՀ քաղաքացիների իրավունքների եւ օրինական շահերի ոտնահարումներ տեղի չունենան: Պարոն Ջհանգիրյանը նշեց, որ կողմ է քվեարկելու: Նաիրա Զոհրաբյանի կարծիքով՝ օրինագծում կատարվող լրացումները ամբողջությամբ չեն լուծում ոլորտում առկա խնդիրները, սակայն այն ընդունվելու դեպքում կթեթեւացվի քաղաքացու հոգսը: Արծվիկ Մինասյանի կարծիքով՝ ոլորտում հիմնարար եւ արմատական փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտություն կա: Պատգամավորը կարեւորեց նաեւ ճանապարհատրանսպորտային ոլորտում անվտանգության կանոնների պահպանումը եւ քաղաքացիների իրավուքների պաշտպանությունը: Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ եթե ԴԱՀԿ ծառայության կողմից քաղաքացու գույքի, դրամական միջոցների վրա արգելանք է դրվել եւ դա եղել է սխալմունքի արդյունքում, ապա նման դեպքերի համար պետք է ներառել դրույթ, որի համաձայն ՀՀ քաղաքացիները կարող են դիմել դատարան եւ պահանջել վնասների փոխհատուցում: Հովհաննես Մարգարյանը նշեց, որ ներկայացված օրենսդրական նախաձեռնությամբ լուծում են ստանում որոշ հարցեր, սակայն ոլորտում դեռ կան բազմաթիվ չլուծված խնդիրներ:

ՀՀԿ խմբակցության տեսակետը ներկայացրեց խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը: Նա նշեց, որ Արփինե Հովհաննիսյանը եւ ՀՀԿ խմբակցությունը համատեղ ներկայացրել են երկու նախագիծ՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերը, որոնք հրատապ են, սակայն խմբակցությունում քննարկումների արդյունքում պարզ է դարձել, որ ոլորտում առկա խնդիրներն ամբողջությամբ չեն կարգավորվում: Պարոն Սահակյանն առաջարկեց պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ կազմակերպել մասնագիտական, առարկայական քննարկում՝ բարձրացված հարցերը ամփոփելով մեկ նախագծում:

Եզրափակիչ ելույթներում ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը եւ ԱԺ պատգամավոր, օրինագծի համահեղինակ Արփինե Հովհաննիսյանն անդրադարձան պատգամավորների ելույթներում հնչած հարցադրումներին եւ տվեցին պարզաբանումներ:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը:

Այնուհետեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրեց երկու վարկային համաձայնագիր՝ 2014 թվականի մայիսի 23-ին Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ ստորագրված «Կրթության բարելավման ծրագիրը» եւ 2014 թվականի մայիսի 23-ին Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջեւ ստորագրված «Կրթության բարելավման ծրագիրը»: Նախարարը նշեց, որ յուրաքանչյուր համաձայնագրով ՀՀ-ին կտրամադրվի 15 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ, որի մարման ժամկետը 25 տարի է: Նախատեսվում է բափեփոխումներ կատարել հանրակրթության ոլորտում. մասնավորապես առաջարկվում է վերակառուցել եւ արդիականացնել ավագ դպրոցները, բարձրացնել նախադպրոցական կրթության մատչելիությունը, ինչպես նաեւ աջակցել բարձրագույն կրթության բարեփոխումների իրականացմանը, իրականացնել ծրագրերի կառավարում, մոնիթորինգ եւ գնահատում:

Գլխադասային՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը եւս համաձայնագրերին տվել է դրական եզրակացություն:

ՀՀ «ԱԺ կանոնակարգ» օրենքի սահմանած կարգով` չորեքշաբթի օրվա վերջին նիստում կառավարության անդամները պատասխանեցին պատգամավորների հարցերին:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98