Պաշտոնական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
Հովիկ Աբրահամյանը մասնակցել է Հայաստանի անկախության տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելությանը
11/10/2014 18:55
Կիսվել

Հովիկ Աբրահամյանը մասնակցել է Հայաստանի անկախության տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելությանը

Հոկտեմբերի տասին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում մասնակցել է Հայաստանի անկախության տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելությանը, որին ներկա են եղել Վաշինգտոնում հավատարմագրված դեսպաններ, ԱՄՆ պետքարտուղարության, կառավարական այլ գերատեսչությունների, ՀԲ ու ԱՄՀ բարձրաստիճան ներկայացուցիչներ, հայկական կազմակերպությունների ղեկավարներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Վարչապետը հանդես է եկել ելույթով: Դիմելով ներկաներին նա, մասնավորապես, ասել է.

«Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ: Ճիշտ է, այստեղ մենք միասին մի փոքր ուշացումով ենք նշում ՀՀ Անկախության օրը` Սեպտեմբերի 21-ը, բայց էականը դա չէ, այլ այն, որ Հայոց անկախ պետականության ամեն օրը թանկ է մեզ համար: Ամեն մի օրը աշխատանքի և արարման օր է, մեր երկիրը մի քայլ էլ առաջ տանելու, մի խնդիր էլ լուծելու, մի հոգս էլ դարմանելու օր է: Ամեն օրը համակողմանի զարգացման տանող մի նախաձեռնություն սկսելու կամ պետական կառույցն ամրացնող մի քար էլ դնելու օր է: Համենայն դեպս Հայաստանի կառավարության անունից կարող եմ ասել, որ մենք փորձում ենք, և մեր ջանքերը գործադրում ենք հենց այս տրամաբանությամբ:

Հայաստանի անկախությունը մեզ հնարավորություն է տվել ինքներս ընտրել մեր ապագան: Եվ մենք ընտրել ենք. ընտրել ենք բոլորս միասին, ընտրել ենք որպես մեկ միասնական հայ ժողովուրդ: Ընտրել ենք ապագա, որտեղ համայն հայության հայրենիք Հայաստանը դինամիկ զարգացող, ժամանակակից երկիր պետք է լինի:

Անկախության 23 տարիների ընթացքում, իհարկե, շատ բան է արվել: Երկու տասնամյակից քիչ ավել ժամանակահատվածում երկրաշարժի ավերակներից ու պատերազմի կրակներից ժամանակակից պետություն է կառուցվել, որը բավականաչափ ամուր է՝ իրեն պաշտպանելու համար և բավականաչափ կազմակերպված է՝ առկա խնդիրները լուծելու համար: Այսօրվա Հայաստանը մեր ժողովրդի բազմադարյա երազանքի երկիրն է, որ հաջողվել է ստեղծել, բայց, անշուշտ, այն դեռ լիովին չի ապահովում ապագայի այն պատկերացումը, որը մենք միասին մեզ համար ընտրել էինք: Այդ ճանապարհին դեռ շատ ու շատ անելիք ունենք և այդ ճանապարհին դեռ շատ ու շատ խնդիրներ ունենք լուծելու: Միասի՛ն լուծելու. նույն ոգևորությամբ, նույն միակամությամբ ու միասնությամբ, որով ընտրել ենք մեր ապագան, անկախ երկրի ու հպարտ ժողովրդի ապագան:

ՀՀ կառավարությունն անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի հենարան դառնա ներդրողներին ու ձեռներեցներին, զարգանալու նոր հնարավորություններ ընձեռի խոշոր ձեռնարկություններին և պետության ամուր թևի տակ առնի միջին ու փոքր բիզնեսին: Պետք է լրջորեն շարունակել արտահանման նոր հնարավորությունների ստեղծման և արտադրական նոր հզորությունների գործարկմանն ուղղված ջանքերը: Գյուղի ու գյուղացու խնդիրների հանդեպ ամեն օր անգամ չի կարելի ուշադրությունը նվազեցնել ու չի նվազեցվելու: Այս ու բազմաթիվ այլ առաջնահերթություններ եռանդով աշխատանք են պարտադրում, և այդ աշխատանքը տեսանելի է լինելու մոտ ապագայում:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ինձ համար պատիվ է խոսել այսպիսի հարգարժան լսարանում: Ամերիկահայ համայնքն, իհարկե, առանձնահատուկ տեղ ունի հայրենիք-սփյուռք հարաբերություններում: Այստեղ մենք ունենք աշխարհում ամենակազմակերպված և ամենաազդեցիկ համայնքներից մեկը, որով իսկապես հպարտ ենք: Կարծում եմ՝ այս հանգամանքը լրացուցիչ պատասխանատվություն է առաջացնում, և դրա գիտակցումը մենք տեսնում ենք թե՛ ամերիկահայ գործիչների, թե՛ կազմակերպությունների եռանդուն գործունեության մեջ:

Հայաստանի անկախության վերահաստատումից հետո ԱՄՆ-ի հետ փոխադարձ վստահության և հարգանքի հիման վրա ձևավորվեցին միջպետական ամուր կապեր: Այսօր մեր երկկողմ հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, ունենք փոխգործակցության և արդյունավետ շփումների պատկառելի ծավալ: Բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը կրում է շարունակական բնույթ և ընթանում սերտ գործընկերության ոգով:

Մենք բարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Միացյալ Նահանգների կառավարությունը առաջին իսկ օրերից ցուցաբերել է Հայաստանում ժողովրդավարության, քաղաքացիական հասարակության և ազատ տնտեսության հաստատմանն ուղղված ջանքերին: Բարձր ենք գնահատում այն կարևոր ծրագրերը, որոնք Հայաստանում 1992 թվականից ի վեր իրականացնում է Միջազգային զարգացման ամերիկյան գործակալությունը: Երախտապարտ ենք ամերիկյան օրենսդիրներին Հայաստանին և Արցախին ամեն տարի տրամադրվող ֆինանսական աջակցության համար: Եվ, իհարկե, երախտապարտ ենք Միացյալ Նահանգներում բնակվող մեր հայրենակիցներին՝ հայ-ամերիկյան հարաբերություններում իրենց կարևոր և տեսանելի դերակատարության, Հայաստանում իրականացվող բազմաթիվ ծրագրերի համար:
Հայ-ամերիկյան բարեկամությունը հարատև է, քանի որ հիմնված է Հայաստանի և ԱՄՆ ժողովուրդների դավանած միևնույն արժեքների վրա: Կարող ենք փաստել, որ միջազգային հանրությանը հուզող կարևորագույն հարցերի վերաբերյալ մեր դիրքորոշումները համընկնում են, և այդ հանգամանքը նոր հնարավորություններ է տրամադրում Միացյալ Նահանգների հետ մեր համագործակցության սերտացման համար:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Օրեր առաջ ԱՄՆ Արևելյան ափի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Նախագահ Սարգսյանը հորդորում էր բոլորին հաճախ լինել Հայաստանում և վերադառնալով՝ տեսածը պատմել հնարավորինս շատ մարդու, այդ թվում և ոչ հայերի: Պատմել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի էության, սեփական հողում սեփական ճակատագիրը տնօրինելու՝ արցախցու անբեկանելի իրավունքի մասին, Թուրքիայի բազմերես դիվանագիտության ու Հայոց հարցի մասին, բայց նաև պատմել այսօրվա Հայաստանի մասին, նրա հարմարությունների, գրավչության և ձեռքբերումների մասին: Մենք բոլորս շատ լավ գիտենք, թե որքան բացասական տեղեկատվություն կա տարածված Հայաստանի և հայկական իրականության մասին: Դրա մի մասն, անշուշտ, կատարյալ անմտություն է, ինչի տարածման վրա միլիոններ է ծախսում «աշխարհի ամենադեմոկրատ երկրներից մեկը»՝ Ադրբեջանը: Նրանից, իհարկե, հետ չի մնում նաև իր եղբայր Թուրքիան: Այս ամենը բոլորս շատ լավ հասկանում ենք:
Սիրելի բարեկամներ,

Հայաստանը շատ լավ երկիր է բիզնես անելու համար և ամեն հաջորդ օրը ավելի լավն է լինելու: Հայաստանը շատ լավ երկիր է ու վաղն էլ ավելի լավն է լինելու: Հայաստանը մեր բոլորի հայրենիքն է, հայի տունը, ուրեմն նրանից ավելի ջերմ ու հարազատը չկա: Միասին մենք այն նաև ազատելու ենք այսօր առկա բոլոր խնդիրներից ու զարգացման խոչընդոտներից: Հորդորում եմ բոլորին՝ չկասկածել դրանում»:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45