
ՀՀ Ազգային ժողովը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի պատվոգրով
Մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման համար հայտարարված մրցույթի մրցանակաբաշխության ժամանակ Երևանի քաղաքապետարանը «Լավագույն ձևավորված ոչ առևտրային կազմակերպություն» անվանակարգում Երևանի քաղաքապետի պատվոգրով պարգևատրել է նաև ՀՀ Ազգային ժողովին:
Նշենք, որ հաղթողներին որոշելիս՝ քաղաքապետարանը հաշվի է առել ոչ միայն ձևավորման ինքնատիպությունը, այլ նաև համապատասխանությունը Երևանի քաղաքապետարանի կողմից սահմանված չափորոշիչներին: