Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի մարզ
23/02/2015 11:30
Կիսվել

Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի մարզ

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի մարզ: Հանրապետության Նախագահն այցելել է մարզի Ձորաղբյուր համայնքում գտնվող «Մավաս գրուպ» ընկերության ջերմոցային տնտեսություն, որի հիմնարկեքին մասնակցել է դեռևս 2013թ. տարեվերջին: Սերժ Սարգսյանը ծանոթացել է ընկերության կողմից իրականացված ներդրումային ծրագրերին, ստեղծված պայմաններին և արտադրական հզորություններին:

Շրջայցի ընթացքում Նախագահին ներկայացրել են, որ 2005թ. հիմնադրված և 2011թ-ից ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր համայնքում ջերմատնային տնտեսությամբ զբաղվող «Մավաս գրուպ» ՍՊԸ-ն 2011-2014թթ. կառուցել և շահագործման է հանձնել 11.0 հա ընդհանուր մակերեսով 5 ջերմատուն, որոնցում արտադրում է հիմնականում վարունգ և լոլիկ: Ծրագրի շրջանակներում կատարվել են շուրջ 8.2 մլրդ դրամի ներդրումներ:

Արտադրության ծավալներն ավելացնելու նպատակով 2014թ. վերջին ընկերությունը ձեռնամուխ է եղել ևս 10.0 հա մակերեսով ջերմատան կառուցման աշխատանքներին: Ներկայում իրականացվում են հողային աշխատանքներ, ներկրվել են ջերմատան կոնստրուկցիաներ՝ շուրջ 2.8 մլրդ դրամ արժողությամբ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 7.0 մլրդ դրամ: Ջերմատունը նախատեսվում է շահագործման հանձնել 2015թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:

Ընկերության ջերմատները հագեցված են նորագույն եվրոպական սարքավորումներով՝ հիմնականում ներմուծված Հոլանդիայից: Արտադրության բոլոր փուլերը` ջեռուցում, բույսերի աճեցում, պարարտացում, ածխաթթու գազով հարստացում, հնարավոր հիվանդությունների կանխարգելում և այլն, կառավարվում են ավտոմատացված համակարգերի միջոցով, որոնք վերահսկվում են արտերկրի բարձրակարգ մասնագետների կողմից:

Ընկերության պատասխանատուների հավաստմամբ, մինչ այժմ կազմակերպության արտադրանքը իրացվել է հիմնականում ներքին շուկայում, իսկ 2015թ. մարտ ամսից նախատեսվում է շեշտը դնել նաև արտահանման վրա. բանակցություններ են վարվում ԵՏՄ անդամ երկրների խոշոր գնորդների հետ, արդեն իսկ կնքվել են մի քանի պայմանագրեր, որոնց տարեկան պահանջարկը կազմում է մոտ 5 հազար տոննա:

Ընկերությունում աշխատում է 80-130 մարդ (պայմանավորված աշխատանքի սեզոնայնությամբ), ամսական միջին աշխատավարձը շուրջ 100 հազ. դրամ է: Վերոնշյալ ծրագրերի իրականացման դեպքում ընկերությունը կունենա առնվազն 400 աշխատակից:

Այցի ընթացքում գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուները Նախագահին զեկուցել են նաև Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսության ընդհանուր վիճակի և զարգացման ընթացքի վերաբերյալ:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12