Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Դավթաշեն վարչական շրջանի պատվիրակությունն այցելել է ԼՂՀ
03/03/2015 12:56
Կիսվել

Դավթաշեն վարչական շրջանի պատվիրակությունն այցելել է ԼՂՀ

Երևանի և Ստեփանակերտի միջև համագործակցության ծրագրի շրջանակում մայրաքաղաքի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 26-28-ն այցելել էր ԼՂՀ: Այցի շրջանակում պատվիրակության անդամները նախ հանդիպել են Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ: Քննարկվել են համագործակցության ծրագրի մանրամասներն ու առաջիկա անելիքները: 

Այնուհետ Սուրեն Գրիգորյանն ու Ռուսլան Բաղդասարյանը Ստեփանակերտի երիտասարդության պալատում դիտել են Երևանի պետական կրկեսի դերասանների՝ արցախցի երեխաների համար պատրաստած ուրախ ներկայացումը: 

Փետրվարի 27-ին կայացել է Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի ու Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են Երևանի և ԼՂՀ շրջանների միջև համագործակցության ընթացքն ու հեռանկարները:

Այցի ընթացքում Ռուսլան Բաղդասարյանն ու Մարտակերտի քաղաքապետ Միշա Գյուրջյանը ստորագրել են Դավթաշեն վարչական շրջանի և Մարտակերտ քաղաքի միջև բարեկամության հուշագիր, իսկ համագործակցության մեկնարկը նշանավորվել է Երևանի քաղաքապետարանի կողմից Մարտակերտին նվիրաբերված Երևան-Մարտակերտ նստարաններով և այլ գույքով։ 

Մարտակերտում ծառայություն անցնող զինվորների ծնողների համար նաև ապահովվել են փոխադրամիջոցներ, իսկ արդեն տեղում կազմակերպվել է հանդիպում զինվորների հետ և համատեղ ճաշկերույթ: 

Ռուսլան Բաղդասարյանի գլխավորած պատվիրակության անդամները եղել են նաև Մարտակերտի զորամասում և սահմանային հենակետերում, փոխանցել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ողջույնի խոսքը զինվորներին և հրամանատարական կազմին։ Երևանի պետական կրկեսի դերասանների հաջորդ ներկայացումը հենց զորամասում է տեղի ունեցել, որին հետևել են նաև մարտակերտցի երեխաները: Միջոցառման ընթացքում զինվորներին ու երեխաներին են փոխանցվել դավթաշենցի դպրոցականների պատրաստած նվերները: 

Փետրվարի 28-ին Դավթաշենի պատվիրակության անդամներն այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Սումգայիթի ոճրագործության անմեղ զոհերի հիշատակին և քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ծաղկեպսակ դրել հուշարձանին:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12