Պաշտոնական

USD BUY - 396.00+0.00 USD SELL - 398.00-1.00
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 424.00-2.00
OIL:  BRENT - 90.57+0.66 WTI - 85.87+0.85
COMEX:  GOLD - 2404.80+1.31 SILVER - 28.92+1.30
COMEX:  PLATINUM - 982.50-0.71
LME:  ALUMINIUM - 2555.00+2.45 COPPER - 9576.00+1.25
LME:  NICKEL - 17846.00+0.28 TIN - 32230.00-0.38
LME:  LEAD - 2185.00+0.39 ZINC - 2774.50-1.91
FOREX:  USD/JPY - 154.31+0.38 EUR/GBP - 1.0611-0.33
FOREX:  EUR/USD - 1.0611-0.33 GBP/USD - 1.2425-0.25
STOCKS RUS:  RTSI - 1166.92+0.12
STOCKS US: DOW JONES - 37735.11-0.65 NASDAQ - 15885.02-1.79
STOCKS US: S&P 500 - 5061.82-1.20
STOCKS JAPAN:  NIKKEI - 38471.20-1.94 TOPIX - 2697.11-2.04
STOCKS CHINA:  HANG SENG - 16248.97-2.12 SSEC - 3007.07-1.65
STOCKS EUR:  FTSE100 - 7965.53-0.38 CAC40 - 8045.11+0.43
STOCKS EUR:  DAX - 18026.58+0.54
16/04/2024  CBA:  USD - 395.24-0.52 GBP - 491.92-2.46
16/04/2024  CBA:  EURO - 419.98-1.78
16/04/2024  CBA:  GOLD - 29788.36-768.27 SILVER - 361.39-7.92
«Վստահ եմ, որ քաղաքը մաքուր պահելու հարցում ևս մեր համաքաղաքացիները կդառնան քաղաքային իշխանության ակտիվ աջակիցը». Տարոն Մարգարյան
16/03/2015 17:35
Կիսվել

«Վստահ եմ, որ քաղաքը մաքուր պահելու հարցում ևս մեր համաքաղաքացիները կդառնան քաղաքային իշխանության ակտիվ աջակիցը». Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ աղբը ոչ սահմանված վայրերում թափելու դեպքերի հայտնաբերման և կանխման ուղղությամբ իրականացվող ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ իրավախախտների նկատմամբ կազմվել  է 69 վարչական արձանագրություն: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, գոհացուցիչ չհամարելով աշխատանքի արդյունքները՝ հանձնարարել է առավել ակտիվացնել դրանք և դեպքերի բացառման նպատակով մշտապես իրազեկել հանրությանը ինչպես կատարված աշխատանքների, այնպես էլ մայրաքաղաքը մաքուր պահելու ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների կարևորության մասին:

«Յուրաքանչյուր շաբաթ ներկայացվում են կազմված արձանագրությունների վերաբերյալ տվյալներ, որը, սակայն, բավարար չէ շոշափելի հաջողություն ունենալու համար: Միայն արձանագրություն կազմելով չենք կարող ցանկալի արդյունք ստանալ: Բազմիցս եմ կրկնել, որ մեր նպատակը ոչ թե արձանագրություններ կազմելն է, այլ տվյալ երևույթի նկատմամբ հետևողական պայքարը, որի արդյունքում թե´ ֆիզիկական և թե´ իրավաբանական անձինք կգիտակցեն քաղաքը մաքուր պահելու իրենց պարտավորությունը: Այս հարցում ակնկալում ենք նաև ԶԼՄ-ների ակտիվ մասնակցությունը, ինչը հնարավորություն կտա հնարավորին արագ ձևավորել քաղաքի հանդեպ հոգատար վերաբերմունքի պարտադիր մշակույթը: Ըստ այդմ՝ բոլոր պատասխանատուներին հորդորում եմ հանրությանը պարբերաբար ներկայացնել մեր մոտեցումներն ու դիրքորոշումը, ինչը, վստահ եմ, նաև մեր համաքաղաքացիների սրտով է, ու նրանք այս հարցում ևս կդառնան քաղաքային իշխանության ակտիվ աջակիցը»,-ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը: 

Սահմանված ժամանակացույցի համաձայն ընթացքի մեջ են գետերի հուների մաքրման աշխատանքները: Կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ Էրեբունի վարչական շրջանում այդ աշխատանքներն արդեն ավարտվել են:  

2014թ. ընթացքում քաղաքապետարանի ծրագրով և «Երևան գազ», «Երևան Ջուր» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների, ինչպես նաև մասնավոր կազմակերպությունների կողմից իրականացված ասֆալտապատման աշխատանքներում տեղ գտած թերությունների վերացման հետ կապված շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ դրանք ընթացքի մեջ են: Զեկուցվել է նաև, որ նախորդ շաբաթ մայրաքաղաքում արձանագրվել է ասֆալտբետոնե ծածկի ապօրինի քանդման 4 դեպք: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է այս ուղղությամբ խիստ հսկողություն սահմանել՝ բացառելով նման դեպքերի կրկնությունը և հետևել, որպեսզի հետևանքները կարճ ժամանակում վերացվեն:

Ապօրինաշինության և հողազավթման ուղղությամբ իրականացված ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ արձանագրվել է 9 դեպք: Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է նաև, որ թվով 6 հասցեներում իրականացվել են ապօրինի շինությունների քանդման աշխատանքներ:

Քաղաքապետի հանձնարարությամբ նախապատրաստական աշխատանքներ են տարվում մայրաքաղաքի ցայտաղբյուրների գործարկման ուղղությամբ:

Ծառերի սանիտարական էտի հետ կապված զեկուցվել է, որ մինչ օրս էտվել և ձևավորվել է շուրջ 7 հազար ծառ: Աշխատանքները կշարունակվեն մինչև ապրիլի 15-ը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է աշխատանքներում ակտիվորեն ներգրավել Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի բնապահպանության հանձնաժողովի անդամներին:

«Ամեն տարի ծառերի էտման աշխատանքների մեկնարկի հետ հնչում են իրարամերժ կարծիքներ, ինչը նաև ապատեղեկատվության տեսքով մատուցվում է հանրությանը: Դրանից խուսափելու նպատակով մինչ աշխատանքների մեկնարկը Երևանի քաղաքապետին կից գործող քաղաքաշինական խորհրդի բնապահպանության հանձնաժողովի անդամ, անկախ մասնագետների ներգրավմամբ հանրությանը տեղեկացրեք ծառերի երիտասարդացման աշխատանքների մասին: Նաև մասնագիտական հիմնավորումներով ներկայացրեք, թե ո°ր դեպքում է անհրաժեշտ կիրառել էտման այս կամ այն տեսակը, որպեսզի ավելորդ շահարկումները բացառվեն»,-ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթ Երևանի քաղաքապետարանում և վարչական շրջաններում գործող «թեժ գծերի» հեռախոսահամարներով ստացվել է 198 հեռախոսազանգ: Բարձրացված հարցերից 157-ին համապատասխան լուծում կամ պատասխան է տրվել, իսկ մնացածն առայժմ կատարման ընթացքում է:

Մարտի 9-ից մեկնարկած «Ձեզ համար, կանայք» մեկամսյա առողջապահական ակցիայի շրջանակում նախորդ շաբաթ քաղաքապետարանի ենթակայության համաբուժարաններ է դիմել 6927 կին, որից 4741-ը տեղում համապատասխան հետազոտություններ է անցել: Զեկուցվել է նաև, որ 35 կին ուղեգրվել է համակարգչային տոմոգրաֆիայի, ևս 1424-ը՝ ստացիոնար բուժման, իսկ 64 կին արդեն վիրահատվել է: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է գործընթացը պահել մշտական հսկողության տակ:

Խորհրդակցության ընթացքում մանրամասն ներկայացվել է Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների կողմից Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների ծրագիրն ու ժամանակացույցը: Զեկուցվել է նաև, որ ծրագիրը համապատասխան հանձնաժողովի նիստում ներկայացնելուց հետո կներկայացվի նաև հանրությանը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է նախապատրաստական աշխատանքներ տանել և առաջարկություններ ներկայացնել Անրի Վեռնոյի անունով անվանակոչված փողոցի հանդիսավոր բացումն առաջիկայում պատշաճ կազմակերպելու համար:

16/04/2024
դրամ
Դոլար (USD)
395.24
-0.52
Եվրո (EUR)
419.98
-1.78
Ռուբլի (RUR)
4.20
-0.03
Լարի (GEL)
148.12
-0.35
29788.36
-768.27
Արծաթ
361.39
-7.92