
Կայացել է վարչապետների ակումբի անդրանիկ նիստը
ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ մարտի 26-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել վարչապետների ակումբի անդրանիկ նիստը, որին մասնակցել են Հովիկ Աբրահամյանը, Վազգեն Մանուկյանը, Գագիկ Հարությունյանը, Խոսրով Հարությունյանը և Հրանտ Բագրատյանը:
Քննարկվել են ակումբի հետագա գործունեությանը և տնտեսությանն առնչվող հարցեր: Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանն կողմից նման «ակումբ» ստեղծելու մտադրության մասին հայտարարել էր վարչապետի պաշտոնը ստանձնելուն պես: