Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.63+0.82 WTI - 99.44-4.25
COMEX:  GOLD - 4122.40-0.40 SILVER - 57.71+1.30
COMEX:  PLATINUM - 1644.00-0.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.18-0.08 EUR/GBP - 1.1224-0.04
FOREX:  EUR/USD - 1.1224-0.04 GBP/USD - 1.3372+0.34
STOCKS RUS:  RTSI - 941.08+0.77
STOCKS US: DOW JONES - 52495.88+1.02 NASDAQ - 26424.82-0.02
STOCKS US: S&P 500 - 7712.57+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10733.00-0.29 CAC40 - 7838.49-0.38
STOCKS EUR:  DAX - 25304.42-0.06
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
Նախագահը Քանաքեռ-Զեյթուն համայնքում ծանոթացել է բազմաբնակարան շենքային համալիրի շինարարության ընթացքին, Ավանում՝ մասնակցել ուսումնամարզական համալիրի հիմնարկեքին
17/04/2015 13:36
Կիսվել

Նախագահը Քանաքեռ-Զեյթուն համայնքում ծանոթացել է բազմաբնակարան շենքային համալիրի շինարարության ընթացքին, Ավանում՝ մասնակցել ուսումնամարզական համալիրի հիմնարկեքին

ՀՀ Նախագահ, ԵՊՀ շրջանավարտների միավորման հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ծանոթացել է «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի իրականացման ընթացքին: Հանրապետության Նախագահը Երևանի քաղաքապետի, համայնքի ղեկավարի և ծրագրի պատասխանատուների ուղեկցությամբ այցելել է Պարույր Սևակի 8 և 8/1 հասցեներում «Մատչելի բնակարան երիտասարդ գիտնականներին և ստեղծագործական միությունների անդամներին» բնակարանային ապահովության ծրագրով կառուցվող «Զեյթուն 1» շենքային համալիրի տիպային բնակարաններ, այնուհետև ծանոթացել է հարակից տարածքում «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության ծրագրով կառուցվող «Զեյթուն 2» համալիրի նախագծերին ու մեկնարկած շինարարական աշխատանքների ընթացքին:

Ավան վարչական շրջանում ևս Սերժ Սարգսյանին ներկայացրել են նույն բնակապահովության սոցիալական ծրագրի շրջանակներում Ծարավ Աղբյուրի փողոցում կառուցվող «Ավան 4» և «Ավան 5» բնակարանաշինական ծրագրերի ընթացքը:

Շուկայականից ցածր գներով «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպության կողմից տարբեր բնագավառների երիտասարդ մասնագետների՝ դասախոսների և գիտաշխատողների, լրագրողների, հանրակրթական դպրոցների մանկավարժների, բժիշկների և մարզիկների, ՀՀ ԳԱԱ երիտասարդ գիտաշխատողների ու արվեստագետների, բանկային համակարգի, տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտների, Մատենադարանի ու ազգային պատկերասրահի երիտասարդ մասնագետների, պետական ու համայնքային ծառայողների համար կառուցվող բազմաբնակարանային-բազմաֆունկցիոնալ շենքային համալիրների բնակարանաշինական ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է 38.315.056.828 ՀՀ դրամ, իսկ կառուցվող բնակարանների ընդհանուր քանակը՝ 1795:

Ավան համայնքում Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել նաև Ծարավ Աղբյուրի փողոցում կառուցվելիք ուսումնամարզական համալիրի հիմնարկեքի արարողությանը, որին մասնակցել են «Գազպրոմ» ԲԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ և գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը: Նախագիծն իրականացվում է «Գազպրոմը՝ երեխաներին» ծրագրի շրջանակում: Նախագծի շինարարությունը, որի նախնական արժեքը կազմում է 49,3 մլն ԱՄՆ դոլար, ամբողջությամբ կիրականացվի «Գազպրոմ» ԲԲԸ կողմից: 31 841 քմ ընդհանուր մակերեսով համալիրում գործելու են մանկապարտեզ, դպրոց, լողավազան, սահադաշտ, ֆուտբոլային դաշտ, ինչպես նաև մարզասրահներ և պարասրահ: Նախագծի համաձայն, ուսումնամարզական համալիրն օրական կարող է ընդունել շուրջ 2000 մարդ: Համալիրի օբյեկտների շահագործման և սպասարկման համար նախատեսվում է ստեղծել ավելի քան 230 աշխատատեղ:

Շինարարական աշխատանքների ավարտից հետո, հիշյալ տարածքում կարճ ժամանակահատվածում կկառուցվի նաև Երևանի քաղաքապետարանի կողմից նախատեսված 5500 քմ պուրակը:

20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59