Պաշտոնական

USD BUY - 375.00+0.00 USD SELL - 378.00-0.50
EUR BUY - 433.00-1.00 EUR SELL - 438.00+0.00
OIL:  BRENT - 104.00+4.09 WTI - 91.76+3.09
COMEX:  GOLD - 4549.80+3.42 SILVER - 72.36-1.11
COMEX:  PLATINUM - 1911.70-2.42
LME:  ALUMINIUM - 3215.00-1.14 COPPER - 11929.50-1.79
LME:  NICKEL - 17019.00+0.21 TIN - 43279.00-0.60
LME:  LEAD - 1896.50+0.48 ZINC - 3067.00-0.15
FOREX:  USD/JPY - 159.44+0.42 EUR/GBP - 1.1567-0.30
FOREX:  EUR/USD - 1.1567-0.30 GBP/USD - 1.3363-0.28
STOCKS RUS:  RTSI - 1104.24+1.29
STOCKS US: DOW JONES - 46429.49+0.66 NASDAQ - 21929.83+0.77
STOCKS US: S&P 500 - 6591.90+0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 53749.62+2.87 TOPIX - 3650.99+2.57
STOCKS CHINA:  HANG SENG - 25335.95+1.09 SSEC - 3931.84+1.30
STOCKS EUR:  FTSE100 - 10106.84+1.42 CAC40 - 7846.55+1.33
STOCKS EUR:  DAX - 22957.08+1.41
25/03/2026  CBA:  USD - 377.2-0.12 GBP - 505.9+0.03
25/03/2026  CBA:  EURO - 437.78+0.35
25/03/2026  CBA:  GOLD - 53524-657 SILVER - 848.54+32.96
Նախագահ Սերժ Սարգսյաննաշխատանքային այցով եղել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
13/07/2015 11:00
Կիսվել

Նախագահ Սերժ Սարգսյաննաշխատանքային այցով եղել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում

Նախագահ Սերժ Սարգսյանն հուլիսի 11-ին աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր:

Կոտայքի մարզում Հանրապետության Նախագահը ներկա է գտնվել Եղվարդի մանկապատանեկան մարզադպրոցի բացման արարողությանը, որին մասնակցել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը, տեղական և տարածքային կառավարման մարմինների ղեկավարները, համայնքի բնակիչներն ու մարզադպրոցի սաները: Սերժ Սարգսյանը շրջայց է կատարել նորաբաց մարզական կրթօջախում՝ ծանոթացել իրականացված աշխատանքներին և մարզումների համար ստեղծված պայմաններին:

Երկհարկանի մարզադպրոցն ունի մեծ և փոքր դահլիճներ՝ նախատեսված վոլեյբոլի, բասկետբոլի, մինի ֆուտբոլի, ըմբշամարտի, բոքսի և ձյուդոյի համար, շենքի մի հատվածում վարչական անձնակազմի համար կառուցվել են աշխատասենյակներ: Նախագահին ներկայացրել են նաև մարզադպրոցի հարակից տարածքում կառուցված խաղահրապարակը՝ մեծ թենիսի, բասկետբոլի և վոլեյբոլի համար: Մարզադպրոցի շենքը հագեցած է ջեռուցման, օդափոխության և հակահրդեհային արդի համակարգերով և ամբողջությամբ կահավորվել է մարզական գույքով: Այս կրթօջախում ստեղծվել է 25 աշխատատեղ՝ 14 մարզչական և 11 վարչական հաստիքներով՝ շուրջ 130,000 դրամ միջին աշխատավարձով:

Գեղարքունիքի մարզ աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Գավառում «Սևան» հանքային ջրերի գործարանի վերագործարկման արարողությանը ևս: 2010-2013թթ. ընթացքում գործարանում կատարվել են ծավալուն շինարարական և վերանորոգման աշխատանքներ: 2015թ. հունիս ամսին ավարտվել է բիզնես ծրագրի առաջին փուլը, որի արդյունքում, ըստ պատասխանատուների, գործարանում նախատեսվում է կազմակերպել օրական շուրջ 50,000 հատ հանքային ջրի շշալցում (տարեկան 20-25 մլն շիշ արտադրողականությամբ): Ներդրված ժամանակակից հոսքագծի հզորությունը կազմում է 8,000-12,000 շիշ՝ 1 ժամում: Շշալցման տեխնոլոգիան ներառում է հանքային ջրի տեղափոխումը աղբյուրից մինչև պահեստարան, ջրի պահեստավորումը, հանգստացումը և մշակումը: Ջրի որակի հսկողությունն իրականացվելու է գործարանի լաբորատորիայի միջոցով: Առաջիկա ծրագրերի շարքում նոր ներդրումներ են նախատեսված պոլիէթիլենային շշերի հոսքագծի տեղադրման նպատակով: Վերագործարկման արդյունքում գործարանում բացվել է շուրջ 80 աշխատատեղ՝ 110,000 դրամ միջին ամսական աշխատավարձով: Արտադրական ամբողջ հզորությամբ աշխատելուց հետո աշխատակիցների թվաքանակը կհասցվի 180-ի: Նախագահին ներկայացրել են նաև ընկերության ներդրումային ծրագրի 2-րդ փուլով նախատեսվող աշխատանքները՝ առաջիկա 1-2 տարում գործարանի տարածքում չիչխանի բնական հյութի, յուղի և կոմպոտների արտադրության կազմակերպում, ինչի ուղղությամբ արդեն աշխատանքներ են տարվում:

Գործարանի արտադրանքի՝ «Սևան» պիտակով ջրերի համար շուկա է հանդիսանալու ԱՊՀ տարածքը, հիմնականում` Ռուսաստանի Դաշնությունը, ջուրը կարտահանվի նաև Եվրոպա և ԱՄՆ:

Գործարանի տարածքում առկա են նաև ձկնաբուծության և խեցգետնի աճեցման համար ջրավազաններ, որոնցում բուծվում է շուրջ մեկ տոննա ձուկ (իշխան և թառափ տեսակի): Ըստ գործարանի պատասխանատուների, ս.թ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին նախատեսվում է 4 ջրավազաններում տարեկան 2-3 տոննա արտադրական հզորությամբ խեցգետնի տնտեսության հիմնում, իսկ 10 ջրավազանների հզորությունը թույլ է տալիս ձկնաբուծությունը հասցնել տարեկան 5 տոննայի, որը հնարավորություն կտա կազմակերպել նաև ձկնամթերքի արտահանում:

Գեղարքունիքի մարզում Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է նաև մարզի Լիճք համայնքում գտնվող «Տեխնոման» ընկերության ածխաթթու գազի կորզման արտադրական համալիր, որտեղ Նախագահին ներկայացվել են ընկերության կատարած ներդրումներն ու հետագա զարգացման ծրագրերը: Նշվել է, որ 2012թ. հիմնադրված ընկերության հիմնական նպատակն է՝ բարձր որակի բնական ածխաթթու գազի արտադրությունը, որի մաքրությունը կազմում է 99.9%: Համալիրի կառուցման, ինչպես նաև հոսքագծերի պատվիրման և տեղադրման աշխատանքներն սկսվել են 2013թ. առաջին եռամսյակում, ավարտվել՝ 2014թ. սեպ-տեմբերին: Ծրագրի ընդհանուր ներդրումները կազմել են շուրջ 1 մլրդ ՀՀ դրամ: Ընկերության հոսքագծերի արտադրողականությունը կազմում է տարեկան 5,000 տոննա CO2 գազ, որից 2,000 տոննան նախատեսվում է իրացնել Հայաստանում, իսկ 3,000 տոննան արտահանել Վրաստան և Ռուսաստանի Դաշնություն: Ընկերությունում ներկայումս աշխատում է 11 մարդ՝ 170,000 դրամ միջին աշխատավարձով:

Հանրապետության Նախագահն այնուհետև Մարտունի քաղաքում ներկա է գտնվել հիմնանորոգված երաժշտական դպրոցի բացման արարողությանը: Շրջայցի ընթացքում ներկայացվել է, որ դեռևս 1952թ. կառուցված դպրոցի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են 2012թ. հոկտեմբերին և ավարտվել՝ 2015թ. հուլիսին: Աշխատանքների արդյունքում շենքը դարձել է եռահարկ, լսարանների թիվն ավելացել է 7-ով՝ դառնալով 19: Կառուցվել են հանդիսությունների դահլիճ և դասասենյակներ: Կատարվել են ներքին հարդարման աշխատանքներ` շենքի ամբողջ ծավալով: Վերակառուցվել է ներքին ջեռուցման ցանցը` մասնակի օգտագործելով գոյություն ունեցող համակարգը, անցկացվել է նոր վերգետնյա գազատար: Ջրամատակարարման ցանցն ամբողջովին վերակառուցվել է: Երաժշտական դպրոցը կահավորվել է անհրաժեշտ գույքով: Դպրոցն ունի 23 աշխատակից, որոնց թիվը հիմնանորոգումից հետո կավելանա ևս 7-ով՝ 95,000 դրամ միջին աշխատավարձով: Մինչ հիմնանորոգումը դպրոց է հաճախել 190 երեխա, կանխատեսվում է, որ նոր պայմաններում սաների թիվը կավելանա 50-ով:

Աշխատանքային այցի ավարտին, Մարտունի քաղաքի մշակույթի տանը Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Սևանա լիճ-2015» շախմատի միջազգային մրցաշարի բացմանը, որն անցկացնում է Հայաստանի շախմատի ակադեմիան՝ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հետ համատեղ՝ 2005 թվականից ի վեր: ՖԻԴԵ-ի 15-րդ կարգի շրջանային մրցաշարին, որն անցկացվելու է մինչև հուլիսի 21-ը, մասնակցում են տարբեր երկրներից ժամանած 10 ուժեղագույն միջազգային գրոսմայստերներ:

25/03/2026
դրամ
Դոլար (USD)
377.2
-0.12
Եվրո (EUR)
437.78
+0.35
Ռուբլի (RUR)
4.6619
-0.0266
Լարի (GEL)
139.45
+0.63
53524
-657
Արծաթ
848.54
+32.96