Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Վարչապետը ներկա է գտնվել Համահայկական վեցերորդ խաղերի փակման արարողությանը
14/08/2015 10:29
Կիսվել

Վարչապետը ներկա է գտնվել Համահայկական վեցերորդ խաղերի փակման արարողությանը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն Երևանի Ազատության հրապարակում մասնակցել է Համահայկական ամառային վեցերորդ խաղերի փակման հանդիսավոր արարողությանը: Խաղերի փակման առիթով կառավարության ղեկավարը հանդես է եկել ելույթով.

«Սիրելի հայրենակիցներ,

Հարգելի տիկնայք և պարոնայք,

ՀՀ կառավարության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ բոլորիս Համահայկական վեցերորդ խաղերը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար:

Անցած տասնմեկ օրերի ընթացքում քաղաքամայր Երևանը դարձել էր ողջ աշխարհի հայ մարզիկների յուրահատուկ հավաքատեղի: Տարբեր մարզաձևերում ազնիվ պայքարի հետ մեկտեղ դուք հնարավորություն ունեցաք հաստատել նոր շփումներ, ձեռք բերել նոր ընկերներ աշխարհի տարբեր ծայրերից ժամանած մեր հայրենակիցների շրջանում:

Իմ խորին համոզմամբ՝ Համահայկական խաղերի ամենակարևոր ձեռքբերումը մեր ժողովրդի հազարավոր զավակների մեկտեղումն է մայր հայրենիքում՝ այդպիսով նոր շունչ հաղորդելով նաև Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության հետագա ամրապնդմանը: Այս առումով, Համահայկական խաղերն այն եզակի մրցաշարերից են, որտեղ չկան հաղթողներ ու պարտվողներ: Հաղթել ենք բոլորս, քանի որ Համահայկական խաղերը մեր միասնության իրական ապացույցն ու դրսևորումն են:
Սիրելի մարզիկներ,

Խորհրդանշական է, որ Համահայկական վեցերորդ խաղերն անցկացվեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին զուգընթաց: Նշանակալի է խաղերի դերը մեր ժողովրդի համար հիշատակի այս տարում, որը ևս մեկ անգամ միավորեց համայն հայությանն ու մայր հայրենիքում ապահովեց հայաշունչ միջավայր: Այս միջավայրում է կրկին ընդգծվում մեր միասնականությունն ու հայի ուժը, ինչը մեր երկրի հետագա զարգացման և ձեռքբերումների հիմնական գրավականն է: Վստահ եմ, որ դուք կշարունակեք հայրենիքից դուրս պահպանել հայի ինքնությունն ու գործել ի նպաստ հայապահպանության ամրապնդման:

Հարգելի ներկաներ,

Տիկնայք և պարոնայք,

Ցանկանում եմ ուրախությամբ նշել, որ նախորդ խաղերի համեմատ այս խաղերին մասնակցել են վեց հազարից ավելի մարզիկ-մարզուհիներ, ինչն աննախադեպ է: Այս ընթացքում ձեզ հետ հայրենիք են ժամանել նաև ձեր բազմաթիվ հարազատներ, բարեկամներ, մարզիչներ, ընկերներ և երկրպագուներ: Վստահ եմ, որ Համահայկական յոթերորդ խաղերին մասնակիցների թիվը կլինի էլ ավելի, և այս միջոցառումը կշարունակի իր հայանպաստ առաքելությունը:
Սիրելի քույրեր և եղբայրներ,

Լա´վ իմացեք, ձեզնից յուրաքանչյուրը մեզ՝ հայրենիքում ապրողներիս համար, մշտապես սպասված և ցանկալի անձ է: Ուստի կոչ եմ անում՝ օգտագործե´ք յուրաքանչյուր հնարավորություն, այցելե´ք Հայաստան և Արցախ, վայելե´ք հայրենիքի ջերմությունն ու ձեր հայրենակիցների հոգատար վերաբերմունքը:

Ամփոփելով խոսքս՝ ցանկանում եմ բոլորիդ մաղթել նորանոր հաջողություններ, ձեռքբերումներ, բարի ճանապարհ և բարի վերադարձ: Մինչ նոր հանդիպում մայր հայրենիքում: Համահայկական վեցերորդ խաղերը հայտարարում եմ փակված»:

Միջոցառման ընթացքում կառավարության ղեկավարը հանձնել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի կողմից սահմանած հատուկ մրցանակներ՝ վեց անվանակարգերում: «Լավագույն պատվիրակություն» մրցանակին է արժանացել Մոնրեալ քաղաքի պատվիրակությունը (Կանադա), «Արդարացի խաղի համար» մրցանակին՝ Նիկոսիա քաղաքի պատվիրակությունը (Կիպրոս), «Մարզական ոգի և համբերություն դրսևորած պատվիրակություն» մրցանակին՝ Սպահան քաղաքի պատվիրակությունը (Իրան), «Համահայկական վեցերորդ խաղերի հայտնություն» մրցանակին՝ Մուշի պատվիրակությունը և «Համահայկական վեցերորդ խաղերի գեղեցկուհի» է հայտարարվել Դիանա Թումանովան (Թբիլիսի):

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52