Պաշտոնական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Կառավարությունը համաձայնություն է տվել ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրի լրամշակված տարբերակին
25/02/2016 18:08
Կիսվել

Կառավարությունը համաձայնություն է տվել ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրի լրամշակված տարբերակին

Կառավարությունը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Ըստ հիմնավորման՝ երկու երկրների կառավարությունների միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիրն ստորագրվել է 2002թ.-ին: Հիմք ընդունելով համաձայնագրի ստորագրմանը հաջորդած տնտեսական և ներդրումային ոլորտի զարգացումները` էմիրաթական կողմն առաջարկել է համաձայնագրի նոր` փոփոխված նախագիծ, որը լրամշակվել է պայմանավորվող կողմերի միջև կայացած քննարկումների արդյունքում: 16 հոդվածներից բաղկացած նախագծով սահմանված են երկու երկրների միջև ներդրումային գործունեության ընդհանուր սկզբունքները: Նախագիծը հնարավորություն է ընձեռում հավասարության և փոխշահավետության հիման վրա ստեղծել բարենպաստ պայմաններ երկու երկրների ներդրողների համար` նպաստելով գործարար նախաձեռնությունների խթանմանը: Համաձայնագիրը յուրաքանչյուր կողմի ներդրողին երաշխավորում է լիակատար պաշտպանություն և ապահովագրություն, ինչպես նաև ներդրումների ընդունում` կողմի օրենսդրությամբ վերապահված իրավունքների համաձայն:

Գործադիրը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարությունների միջև դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպություններում մշտական ներկայացուցչությունների աշխատողների ընտանիքների անդամներին փոխադարձաբար աշխատանքի իրավունքի տրամադրման մասին» հայտագրերի փոխանակմամբ կնքվող համաձայնագիր կնքելու առաջարկությանը: Համաձայնագրի նպատակն է կողմերի միջև իրավական պարտավորություն առաջացնող փաստաթղթի միջոցով ստեղծել այն իրավական հիմքը, որը երկու կողմերի ծառայողներին ուղեկցող անձանց՝ վերջիններիս ընտանիքի անդամներին, մյուս կողմի պետության տարածքում առանց որևէ խոչընդոտի աշխատանքային գործունեություն ծավալելու հնարավորություն կտա: Համաձայնագիրը կոչված է ապահովելու այդ իրավունքը, ինչպես նաև կարգավորելու դրա ծագման, իրականացման ու դադարեցման մեխանիզմները:

Համաձայնություն է տրվել նաև «Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության կառավարությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիր կնքելու առաջարկությանը: Նախատեսվում է ռազմատեխնիկական ոլորտում համագործակցություն, մասնավորապես՝ ռազմական նշանակության արտադրանքի մատակարարման, նորոգման, արդիականացման, տեխնիկական սպասարկման, ինչպես նաև ռազմատեխնիկական համագործակցության փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություններով:

««Հայաստանի Հանրապետության և Հունաստանի Հանրապետության միջև եկամուտների և գույքի հարկերի առնչությամբ կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիայում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» արձանագրության կնքման առաջարկությունը ևս արժանացել է կառավարության համաձայնությանը: Ըստ հիմնավորման՝ կոնվենցիան կնքվել է դեռևս 1999թ.-ին: Նախատեսվող փոփոխություններով ու լրացումներով վերանայվել են անկախ գործունեություն իրականացնելու դեպքում ստացված եկամուտների հարկման մոտեցումները՝ համապատասխանեցնելով ՏՀԶԿ հարկային համաձայնագրերի մոդելային տարբերակի դրույթներին:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98