Պաշտոնական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 420.00-1.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 101.00+1.73 WTI - 96.12+2.06
COMEX:  GOLD - 4418.30+0.56 SILVER - 67.94+2.47
COMEX:  PLATINUM - 1892.40+2.81
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.42-0.01 EUR/GBP - 1.1634+0.03
FOREX:  EUR/USD - 1.1634+0.03 GBP/USD - 1.3553+0.06
STOCKS RUS:  RTSI - 834.57+0.74
STOCKS US: DOW JONES - 52380.66-0.77 NASDAQ - 26253.34-0.64
STOCKS US: S&P 500 - 7636.36-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 65142.78-0.19 TOPIX - 4046.64-0.09
STOCKS CHINA:  HANG SENG - 25274.96-0.17 SSEC - 3951.51+0.28
STOCKS EUR:  FTSE100 - 10670.06-1.31 CAC40 - 8156.67-1.94
STOCKS EUR:  DAX - 25576.45-1.66
09/09/2026  CBA:  USD - 363.58-0.06 GBP - 492.14+0.24
09/09/2026  CBA:  EURO - 422.88+0.62
09/09/2026  CBA:  GOLD - 51423-49 SILVER - 770.5+3.9
Հայաստանի հայտարարությունը՝ Բաքվում ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ ֆորումի անցկացման կապակցությամբ
20/04/2016 14:01
Կիսվել

Հայաստանի հայտարարությունը՝ Բաքվում ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ ֆորումի անցկացման կապակցությամբ

«ՄԱԿ Քաղաքակրթությունների դաշինքի յոթերորդ ֆորումի կապակցությամբ Հայաստանի հայտարարությունը

2016թ. ապրիլի 2-ի վաղ ժամերին Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծեց լայնածավալ հարձակողական գործողություններ՝ այսպիսով խախտելով Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև ստորագրված` 1994թ. զինադադարի և 1995թ. զինադադարի ամրապնդման մասին եռակողմ անժամկետ համաձայնագրերը: Ադրբեջանը խախտեց միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, ԵԱՀԿ գագաթաժողովներին և նախարարական հանդիպումներին ընդունված որոշումները և հայտարարությունները՝ կոպտորեն արհամարհելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ֆրանսիական Հանրապետության նախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ արված հայտարարությունները:

Ադրբեջանական հարձակումների ամենասկզբից քաղաքացիական ենթակառուցվածքները և քաղաքացիական բնակչությունը, ներառյալ` երեխաները և ծերերը, դարձան Ադրբեջանի հարձակողական գործողությունների միտումնավոր և նպատակային թիրախներ: Քաղաքացիական բնակչության առաջին զոհերի շարքում էին «Գրադ» հրթիռային կայանքից հարվածի հետևանքով դպրոցի բակում զոհված 12-ամյա տղան, ինչպես նաև վիրավորված երկու այլ դպրոցականներ:

Ղարաբաղի գյուղերից մեկում երեք տարեց անձինք, այդ թվում` 92-ամյա կինը, դաժանաբար խոշտանգվել, խեղվել և սպանվել են: Ավելին, Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի երեք գերեվարված զինվորներ Ադրբեջանի ԶՈՒ կողմից գլխատվել են ԴԱԵՇ-ի ոճով. արարք, որն այնուհետև հրապարակայնացվել են սոցիալական ցանցերում, փառաբանվել քաղաքներում և գյուղերում: Բացի այդ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ Արցախի և Ադրբեջանի միջև զոհերի մարմինների փոխանակման ընթացքում արձանագրվել է, որ ադրբեջանական կողմի փոխանցած զոհերի մարմինների վրա առկա են խոշտանգումների և խեղումների անհերքելի հետքեր:

Ադրբեջանի՝ քաղաքակիրթ աշխարհի տարրական նորմերի սահմաններն անցնող բարբարոսական այս գործողությունները ուղղակիրոեն ոտնահարում են միջազգային հիմնարար փաստաթղթերը, այդ թվում՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը, Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիան, Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան և այլն: Այս համատեքստում հարկավոր է հատուկ շեշտել Ադրբեջանի կողմից՝ ինչպես 1949թ. Ժնևյան կոնվենցիաների, որոնք, ի թիվս այլոց, վերաբերում են խոցելի խմբերին, ինչպիսիք են երեխաները, կանայք և տարեց անձիք, այնպես էլ՝ այդ կոնվենցիաների 1977թ., 1989թ. լրացուցիչ արձանագրությունների ոտնահարումը։

Ադրբեջանը ցուցադրում է իր լիակատար արհամարհանքը մարդու իրավունքների միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի նկատմամբ: Արդբեջանում մարդու իրավունքների շարունակական խախտումները, անընդմեջ բռնաճնշումները քաղաքացիական հասարակության, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների, իրավապաշտպանների հանդեպ, նրանց ձերբակալումները, որոնք զուգորդվում են հայ ժողովրդի նկատմամբ անհանդուրժողականության և ատելության քարոզով, ինչը պարարտ հող է ստեղծում Ադրբեջանի ռեժիմի կողմից հանցավոր ռազմական արկածախնդրության համար:

ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի յոթերորդ ֆորումին նախորդող օրերի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են խախտել հրադադարի ռեժիմը՝ հանգեցնելով նոր մարդկային կորուստների: Ադրբեջանի կողմից ագրեսիայի սանձազերծումից մինչ օրս ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվել և վիրավորվել են հարյուրավոր մարդիկ, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում: Այս ամենը հակասում է առավել խաղաղ և սոցիալապես ներառուն աշխարհ ստեղծելուն, տարբեր մշակութային և կրոնական ինքնություն ունեցող ժողովուրդների միջև փոխադարձ հարգանք կառուցելու ֆորումի նպատակներին, որն անցկացվում է այնպիսի մի երկրում, որի իշխանություններն իրականցնում են բարբարոսություն և սպանություններ Ֆորումի վայրից ընդամենը մի քանի հարյուր կիլոմետր հեռավորության վրա: Սա անարգանք է Դաշինքի հեղինակության նկատմամբ:

Ստեղծված զարհուրելի իրավիճակում պետք է չեղարկվեր Յոթերորդ ֆորումի գումարումն Ադրբեջանում` մի երկրում, որը կոպտորեն խախտում է հենց Քաղաքակրթությունների դաշինքի նպատակները, սկզբունքներն ու արժեքահամակարգը:

Հայաստանը, հավատարիմ լինելով Դաշինքի նպատակներին, շարունակում է մնալ վերջինիս բարեկամը: Սակայն, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, Հայաստանը չի միանում ՄԱԿ քաղաքակրթությունների դաշինքի յոթերորդ ֆորումի հռչակագրի վերաբերյալ կոնսենսուսին: Ուստի կոնսենսուսի բացակայության պայմաններում հռչակագիրը չի կարող ընդունվել:

Հայաստանը մերժում է Բաքվում անցկացվող Յոթերորդ ֆորումն իր ամբողջությամբ, ներառյալ՝ դրա արդյունքները»:

Սույն տեքստը ապրիլի 19-ին ուղարկվել է ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի անդամ երկրներին։

09/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.58
-0.06
Եվրո (EUR)
422.88
+0.62
Ռուբլի (RUR)
4.2331
+0.0335
Լարի (GEL)
139.3
+0.03
51423
-49
Արծաթ
770.5
+3.9