Բակո Սահակյանն ընդունել է ՀԷՑ ղեկավարներին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 3-ին ընդունել է <<Հայաստանի էլեկտրական ցանցեր>> ՓԲԸ գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանին եւ տնօրենի տեղակալ Սուրեն Պողոսյանին:
Հանդիպմանը, որին մասնակցում էին ԼՂՀ էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը եւ <<Արցախէներգո>> ՓԲԸ տնօրեն Տիգրան Ծատրյանը, քննարկվել են էներգետիկայի ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:
Նախագահ Սահակյանը պահանջված է համարել նման համագործակցությունը՝ նշելով, որ առկա են լավ նախադրյալներ այն խորացնելու եւ զարգացնելու համար: