Պաշտոնական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 407.50-0.50
OIL:  BRENT - 105.44+0.86 WTI - 92.64+1.07
COMEX:  GOLD - 4165.80-0.60 SILVER - 60.14-0.87
COMEX:  PLATINUM - 1705.80+0.61
LME:  ALUMINIUM - 3048.50+0.00 COPPER - 14540.00+0.00
LME:  NICKEL - 15622.00+0.00 TIN - 53006.00+0.00
LME:  LEAD - 1888.00+0.00 ZINC - 3805.50+0.00
FOREX:  USD/JPY - 158.3+0.03 EUR/GBP - 1.117-0.25
FOREX:  EUR/USD - 1.117-0.25 GBP/USD - 1.3217-0.11
STOCKS RUS:  RTSI - 894.36+0.36
STOCKS US: DOW JONES - 51850.55+0.38 NASDAQ - 27245.90-0.44
STOCKS US: S&P 500 - 7807.24-0.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 67777.52-1.82 TOPIX - 4110.67+0.14
STOCKS CHINA:  HANG SENG - 24345.22+0.30 SSEC - 3800.86+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10656.28+0.99 CAC40 - 7832.88+0.38
STOCKS EUR:  DAX - 25277.68+0.76
13/10/2026  CBA:  USD - 361.73-0.48 GBP - 479.04-0.16
13/10/2026  CBA:  EURO - 404.67-0.21
13/10/2026  CBA:  GOLD - 48519-232 SILVER - 705.06+4.01
Կարեն Կարապետյանն ընդունել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարի գլխավորած պատվիրակությանը
22/11/2016 17:40
Կիսվել

Կարեն Կարապետյանն ընդունել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է «Անտիկոնտրաֆակտ-2016» 4-րդ միջազգային համաժողովի շրջանակում Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի գլխավորած պատվիրակությանը:

Ֆորումն անցկացվում է ՀՀ կառավարության, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության հովանու ներքո և նվիրված է ԵԱՏՄ անդամ երկրներում մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության, արդյունաբերական արտադրանքի ապօրինի շրջանառությանը հակազդելու խնդիրներին:

Վարչապետը ողջունել է «Անտիկոնտրաֆակտ-2016» համաժողովի անցկացումը՝ ընդգծելով, որ այն կարևոր և անհրաժեշտ հարթակ է ԵԱՏՄ անդամ պետություններում բիզնեսի համար խաղի հասկանալի կանոնների սահմանման և իշխանության, գործարար միջավայրի, ակադեմիական շրջանակների միջև երկխոսության համար:

ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին «Անտիկոնտրաֆակտ-2016» 4-րդ միջազգային ֆորումի անցկացմանն աջակցելու համար և ներկայացրել աշխատանքների ընթացքը: Նա նշել է, որ ֆորումն արդյունավետ նախաձեռնություն է՝ արդյունաբերական արտադրանքի ապօրինի (այդ թվում՝ կոնտրաֆակտ և կեղծված) շրջանառությունից քաղաքակիրթ շուկաների և մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության խնդիրները քննարկելու համար, և այս տարի համաժողովին մասնակցում են ԵԱՏՄ անդամ երկրների, մեծ թվով ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք հետաքրքրված են մրցունակ ու որակյալ արտադրության կազմակերպմամբ:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական կապերի ընդլայնմանը վերաբերող հարցեր: Վարչապետը նշել է, որ հայ-ռուսական դաշնակցային ամուր հարաբերությունների զարգացման մեծ ներուժ կա, և անհրաժեշտ է օգտագործել բոլոր հարթակներն ու հնարավորությունները՝ այն լիարժեք իրացնելու համար: Կողմերը մտքեր են փոխանակել գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարման, հանքարդյունաբերության, զբոսաշրջության և այլ ոլորտներում փոխգործակցության հեռանկարների շուրջ: Երկուստեք կարևորվել են գործարար միջավայրի աշխուժացմանը և ազատ տնտեսական գոտիների շրջանակում գործակցությանն ուղղված քայլերը: Այս համատեքստում Կարեն Կարապետյանը ներկայացրել է բիզնեսին խրախուսելու նպատակով ՀՀ կառավարության ծրագրով նախատեսվող ներդրումային հիմնադրամների ստեղծմանը և գործունեությանը վերաբերող մանրամասներ:

Կառավարության ղեկավարը հանձնարարել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին՝ ակտիվ աշխատել ՌԴ գործընկերների հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի և ծրագրերի շուրջ:

13/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.73
-0.48
Եվրո (EUR)
404.67
-0.21
Ռուբլի (RUR)
4.3226
+0.0229
Լարի (GEL)
139.34
-0.13
48519
-232
Արծաթ
705.06
+4.01