Պաշտոնական

USD BUY - 393.00+1.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 410.00+2.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 72.94+0.72 WTI - 69.58+0.91
COMEX:  GOLD - 2640.50+1.08 SILVER - 30.08+2.52
COMEX:  PLATINUM - 931.90+1.07
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.41-0.46 EUR/GBP - 1.0429+0.67
FOREX:  EUR/USD - 1.0429+0.67 GBP/USD - 1.2569+0.72
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
Սերժ Սարգսյանի խոսքը ՀՀԿ նախընտրական քարոզարշավի ամփոփման միջոցառմանը
31/03/2017 16:42
Կիսվել

Սերժ Սարգսյանի խոսքը ՀՀԿ նախընտրական քարոզարշավի ամփոփման միջոցառմանը

Հայրենակիցնե՛ր,

Երեկ մենք հողին հանձնեցինք Պաշտպանության բանակի զինծառայող Արտակ Ռաֆաելյանին, ով 20 տարեկան էր։ Հակառակորդի դավադիր կրակոցը գտավ նրան իր պահպանության տակ գտնվող տեղամասում, Հայրենիքի սահ­մանի իր հատվածը հսկելիս։
Երեկ մենք հավերժություն ճանապարհեցինք հայրենյաց զինվորին, մեր զավակին, որ ընկավ իր առաքելությունն իրականաց­նելիս։ Երեկ կրկին բոլոր հաս­կացողները լուռ գոռում էին՝ պատե­րազմը չի՛ ավարտվել, գրողի տարած մարդասպան մեքենան դեռ կանգ չի՛ առել ու մենք դեռ շատ անելիքներ ունենք։ Այո՛, մենք դեռ շատ անելիքներ ունենք։ Մենք վերջ­նական հանգրվանի  պիտի հասցնենք այն, ինչ սկսել ենք։

Հայաստանը վաղուց զոհ չէ և չի պատրաստվում լինել: Մենք չենք սպասելու Աստծո դատաստանին: Չհասկացողները պատժվելու են հայ ռազմիկի ձեռքով մարտի դաշտում, ինչպես նախորդ անգամներին: Ու մենք միակամ ենք այս հարցում։

Մեր միասնականության ծովն այլևս հավիտյան իր մեջ է առել Արտակ Ռաֆաելյանին և մյուս տղաների ցավն ու հպարտությունը: Առել է, որ սնուցի մեր ու սերունդների միտքն ու հոգին, ոգին ու միաս­նականությունը, ցավն ու հպարտությունը: Մեր հոգիներն ու մեր սրտերը, մեր ցավն ու մեր հպարտությունն են այսու­հետ լինելու նրանց տունը։ Ամենա­կարող Աստծո զորությամբ։

Մենք բոլորս վրեժ ունենք լուծելու: Մեր ընկած առյուծների վրեժը մե՛նք պետք է լուծենք՝ ավելի լավ երկիր կառուցելով, ավելի առաջադեմ և ավելի պաշտպանված, ավելի բարեկեցիկ եր­կիր դառնալով: Քաղաքակիրթ ազգերը զենքով վրեժ չեն լուծում: Զենքով հմտորեն պաշտպանվում են: Իսկ վրեժը լուծում են՝ ավելի ուժեղ և ավելի լավը դառնալով: Դա՛ է հաղթանակի միակ ուղին:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ապրիլի 2-ին մենք խնկարկելու ենք ուղիղ մեկ տարի առաջ Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակումը հետ շպրտելիս զոհված մեր տղաների շիրիմներին։ Ապրիլի 2-ին մենք, որպես Հայաստանի Հանրապետության քաղա­քա­ցիներ, նաև ընտրատեղամաս ենք գնալու՝ որոշելու համար մեր երկրի՝ գալիք 5 տարիների զարգացման ուղին։ Այս համընկնումը որքան պատահական, այնքան էլ ոչ պատահական է թերևս։ Մեզնից յուրաքանչյուրը քվեաթերթիկ է ընտրելու, ու շատ կարևոր է, որ ընտրելիս հստակ գիտակցի, որ քվեա­թերթիկը նաև բանալի է, բանալի դեպի նոր զինատեսակներ ու զրահատեխ­նիկա, պաշտպանական նոր կառույցներ ու զորքերի տեղաբաշխման արդյու­նավետ սխեմաներ, դեպի խաղաղության պարտադրում և սահմանին կանգնած զինվորի անվտանգության հետևողա­կանորեն ավելացում։

Ընտրել քվեաթերթիկ, նշանակում է ընտրել, թե ովքեր և ինչպես են լուծելու մեր թիվ մեկ խնդիրը՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը։ Ովքեր են, որ պետք է խաղաղ բանակցությունների ճանապարհով հասնեն այն բանին, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշվի Արցախի բնակ­չու­թյան կողմից, մի սկզբունք, որից մենք երբեք չենք հրաժարվելու: Ովքեր են, որ կկարողանան հաստատապես սատարել արդար լուծմանը միտված խաղաղ բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախա­գահների կողմից առաջ տանելու բոլոր ջանքերին:
Եվ վերջապես քվեաթերթիկ ընտրելիս հարկ է ընտրել, իհարկե, լավ ապրելու համար, բայց չմոռանալով, որ լավ ապրելու համար նախ պետք է պաշտպանել լինելու, ապրելու իրավունքը, այլապես  իմաստ չունի լավ կյանքի պատկե­րացումներից խոսել, եթե պատկե­րացում չունես, թե այդ կյանքի իրա­վունքն ինչպես պետք է պաշտպանել, ինչպես պետք է բռնել այդ կյանքի վրա բռնանալու պատրաստ ձեռքը։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այս միջոցառման բնույթից ելնելով՝ ես հիմա ձեզ պետք է կոչ անեի ընտրել Հայաստանի Հանրապետական կուսակ­ցու­թյանը։ Բայց ես այդպես չեմ անի։ Ես կասեմ ընտրեք ում ուզում եք , բայց ընտրելիս հիշե՛ք, որ լավ ապրելու պայմանը միայն ու միայն տևական ու տքնաջան աշխատանքն է: Ես կասեմ՝ ընտրե՛ք ում կուզեք, բայց ընտրելիս հիշե՛քզավակին բանակ ուղարկած մայրերին, ում սրտի յուրաքանչյուր հարվածը որդիների ապահով ծառա­յության վայրկյաններն է հաշվում: Հիշե՛ք սահմանամերձ գյու­ղում հակառակորդի դիպուկա­հարի նշա­նառության տակ ամեն առավոտ պա­յուսակն ուսերին դպրոց շտապող փոքրիկներին, ում վստահության աղբ­յուրը սահմանին կանգնած զորքի մար­տունակությունն է։ Հիշե՛ք Արցախ­յան հերոսամարտում զոհված ընկեր­ներին ու եղբայրներին սեփական ձեռ­քե­րով հողին հանձնած մեր հաղթական գեներալների ու սպաների՝ սառը ու արցունքը կորցրած հայացքները, ում կարծրացած սրտի գերագույն ջեր­մու­թյունն իրենց զինվոր-սաների մարտա­կան պատրաստության նոր ձեռքբե­րում­ներն են։

Հիշե՛ք այս պատկերները և ապրիլի 2-ին ընտրեք ում ուզում եք։

Շնորհակալ եմ:

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85