Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Սերժ Սարգսյանն ընդունել է Մադրիդյան ակումբի եվ «Ավրորա» մրցանակաբաշխության ընտրող հանձնաժողովի ներկայացուցիչներին
28/05/2017 17:55
Կիսվել

Սերժ Սարգսյանն ընդունել է Մադրիդյան ակումբի եվ «Ավրորա» մրցանակաբաշխության ընտրող հանձնաժողովի ներկայացուցիչներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում թեյի սեղանի շուրջ հյուրընկալել է Մադրիդյան ակումբի և «Ավրորա» մրցանակաբաշխության ընտրող հանձնաժողովի ներկայացուցիչներին, որոնց կազմում են Մադրիդյան ակումբի անդամներ, Տանզանիայի նախկին նախագահ Բենջամին Մկապան և Բոթսվանայի նախկին նախագահ Ֆեստուս Մոգայեն, ովքեր հրավիրված են մասնակցելու այսօր Երևանում կայանալիք «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը, ինչպես նաև՝ Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, ով «Ավրորա» մրցանակաբաշխության ընտրող հանձնաժողովի անդամ է:

Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին Հայաստանում, նշելով, որ նրանց մասնակցությունը «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը խոսում է այն մասին, որ տարեցտարի ավելանում է «Ավրորա»-ի միջազգային հեղինակությունը, և որ նրա գաղափարախոսությունը իրավամբ հիմնված է համամարդկային արժեքների վրա: Ընդգծելով, որ առաջադեմ մարդկությունը հսկայական ջանքեր է ներդնում աշխարհում կայունության, խաղաղության, համերաշխության հաստատման գործում, Նախագահը միաժամանակ ցավով է նշել, որ այսօր էլ մարդիկ պարբերաբար ականատես են լինում զանգվածային սպանությունների և կոտորածների, այլատյացության քարոզչության, կրոնական, ազգային, լեզվական տարբերակմամբ պայմանավորված խտրականության, մշակութային ժառանգության նպատակային ոչնչացման: «Սա հուշում է մեզ, որ այդպիսի հանցագործությունների դեմ պայքարին պետք է նոր թափ հաղորդել և անպայման խրախուսել այն մարդկանց, ովքեր անմիջական պայքար են մղում նման հանցագործությունների դեմ:

Մենք շնորհակալ ենք ձեզ անձնապես՝ շնորհակալ ենք, որ դուք ձեր գործունեությամբ նպաստում եք համամարդկային այդ պայքարին»,-ասել է Նախագահ Սարգսյանը՝ ընդգծելով, որ մեծագույն հարգանքի և հիացմունքի են արժանի ինչպես հանդիպման մասնակիցները, այնպես էլ «Ավրորա» մրցանակի բոլոր հավակնորդները, որոնց բոլորի պատմություններն էլ, որպես բացառիկ խիզախության և անձնազոհության օրինակներ, շատ հուզիչ են, միևնույն ժամանակ՝ ոգեշնչող ու քաջալերող։

Զրույցի ընթացքում Նախագահ Սերժ Սարգսյանն ու Մադրիդյան ակումբի և «Ավրորա» մրցանակաբաշխության ընտրող հանձնաժողովի ներկայացուցիչները մտքեր են փոխանակել Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականության առաջնահերթությունների, ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի, միջազգային արդի մի շարք խնդիրների, այլ երկրների և միջազգային կազմակերպությունների հետ Հայաստանի համագործակցության ներկայիս մակարդակի և հարաբերությունների հեռանկարի շուրջ:

Նախագահի նստավայրում հյուրընկալված փորձառու պետական և հասարակական-քաղաքական գործիչները կիսվել են նաև իրենց երկրներում տարբեր ոլորտներում իրականացված բարեփոխումների փորձով:

Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52