Պաշտոնական

USD BUY - 360.00-0.50 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 106.87-2.80 WTI - 99.51-1.87
COMEX:  GOLD - 4177.00+0.42 SILVER - 57.02+0.04
COMEX:  PLATINUM - 1663.80+1.88
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.99+0.00 EUR/GBP - 1.1218-0.12
FOREX:  EUR/USD - 1.1218-0.12 GBP/USD - 1.3323-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 64916.70-0.62 TOPIX - 4067.48+0.04
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.00 SSEC - 3730.92+0.39
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
19/10/2026  CBA:  USD - 361.36-0.98 GBP - 481.87-1.38
19/10/2026  CBA:  EURO - 405.41-2.51
19/10/2026  CBA:  GOLD - 48670+298 SILVER - 670.42+9.72
Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել հայ-չինական համագործակցության օրակարգի հարցերի շուրջ
08/06/2017 09:49
Կիսվել

Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել հայ-չինական համագործակցության օրակարգի հարցերի շուրջ

Հանրապետության Նախագահին այսօր հայ-չինական հարաբերությունների օրակարգի և հատկապես դրա տնտեսական բաղադրիչի, երկկողմ ընթացիկ ծրագրերի ու ձեռքբերումների, ինչպես նաև փոխգործակցության հետագա զարգացման թիրախային ուղղությունների վերաբերյալ զեկույց է ներկայացրել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանը: Խորհրդակցությանը մասնակցել են Նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալներ Արմեն Պապիկյանը և Ռոբերտ Հարությունյանը, Նախագահի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ:

Անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում մշտապես կարևոր դեր ունեցող տնտեսական բաղադրիչին` Հանրապետության Նախագահը ընդգծել է, որ դեսպանընկալ երկրներում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչների և ներկայացուցչությունների կարևորագույն խնդիրներից մեկը եղել և մնում է Հայաստանի տնտեսական հնարավորությունների տարածումն այդ երկրներում՝ հատկապես ներդրողների շրջանում, անշուշտ, նաև՝ Հայաստանի տնտեսական շահերի պաշտպանության ուղղությամբ տարվող աշխատանքները:

Դեսպան Մանասարյանից Նախագահը հետաքրքրվել է, թե ի՞նչ ընթացքում են հայ-չինական բարձր մակարդակով ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ աշխատանքները, տարբեր ոլորտներում իրագործվող համագործակցության ծրագրերը, հատկապես ո՞ր ոլորտներում են չին գործարարները հետաքրքրված ներդրումներ իրականացնել Հայաստանում, ինչպիսի՞ն պետք է լինի Հայաստանի մասնակցությունը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրին, ինչպես նաև դեսպան Սերգեյ Մանասարյանի պաշտոնավարումից ի վեր ինչպիսի՞ աշխատանքներ են իրականացվել Չինաստանում Հայաստանի դեսպանության կողմից:

«2016 թվականին մենք լսեցինք Ֆրանսիայում, Գերմանիայում, Իրանում, Ավստրիայում կատարվող աշխատանքների մասին: 2016 թվականին նաև ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալի հաստիք սահմանեցինք՝ հատուկ երկկողմ տնտեսական հարաբերություններով զբաղվելու համար: Կարծում եմ, որ արդեն ժամանակն է տեսանելի ապագայում լսել նաև փոխնախարարի հաշվետվությունը կատարված աշխատանքների մասին»,-նշել է Նախագահը:

Անդրադառնալով հայ-չինական հարաբերություններին և ընդգծելով, որ Հայաստանը կարևորում է Չինաստանի հետ խորը պատմական արմատներ ունեցող ավանդական ջերմ, բարեկամական հարաբերությունները՝ Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ է փաստել, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր՝ անցած 25 տարիներին հայ-չինական հարաբերությունները զարգացել են դրական և վերընթաց ուղով:

«Ակնհայտ է, որ Չինաստանի հետ մեր քաղաքական և տնտեսական հարաբերությունները շատ ենք կարևորում. միայն հաշվի առնելով այն փաստը, որ Չինաստանի հետ մենք ունենք ծավալներով երկրորդ առևտրաշրջանառությունը՝ շատ բանի մասին է խոսում: Իհարկե, պետք է ակտիվորեն աշխատել այս ուղղությամբ: Ցուցանիշը, թեև մեր տնտեսության համար բավականաչափ բարձր է, այնուհանդերձ, կարծում եմ, որ ներուժը շատ ավելի մեծ է:

Մեր տնտեսական, քաղաքական հարաբերությունների ակտիվացման մասին մենք հանգամանորեն խոսել ենք Չինաստանի նախագահի հետ՝ այդ երկիր կատարած իմ պաշտոնական այցի ընթացքում: Պարոն Սի Ծինփինի և վարչապետ Լի Քեցյանի հետ հանգամանորեն անդրադարձել ենք նաև մեր տնտեսական հարաբերությունների աշխուժացման խնդիրներին: Այդ խնդիրները քննարկել ենք նաև 2016 թվականին Հայաստան այցելած Չինաստանի բարձրաստիճան պատվիրակությունների հետ:

Հուսով եմ, որ բոլոր պայմանավորվածությունները կիրականանան, և բնական է, որ տեղյակ եմ, որ այդ պայմանավորվածություններն այսօր ընթացքի մեջ են:

Նախորդ տարի Երևանում տեղի ունեցավ չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի հիմնման հանդիսավոր արարողությունը: Այդ դպրոցի շինարարությունը նախատեսվում է ավարտել մինչև հաջորդ տարվա աշունը: Այս հանգամանքը շատ եմ կարևորում, որովհետև լեզվի իմացությունը կարևորագույն հանգամանք է ոչ միայն քաղաքական հարաբերությունները ջերմ պահելու, այլ նաև, անշուշտ, տնտեսական հարաբերությունները խորացնելու գործում:

Մենք մշտապես ունեցել ենք Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ղեկավարության աջակցությունը՝ տեխնիկական օժանդակությունը մեր երկրին, որը իհարկե, շատ լավ է, սակայն այսօր մեզ համար ոչ պակաս կարևոր է և անհրաժեշտ տնտեսական, բիզնես հարաբերությունների խորացումը բարեկամ Չինաստանի հետ:

Մեզ համար իհարկե, շատ մեծ հետաքրքրություն է ներկայացնում Չինաստանի նախագահ Սի Ծինփինի կողմից նախաձեռնած «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագիրը, և այս ծրագրի իրականացման գործում մենք անպայման պետք է ակտիվ ներգրավվածություն ունենանք մեր մասով: Չինական ընկերություններն արդեն իսկ մասնակցում են Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցմանը, բայց մենք պետք է նաև անպայման դիտարկենք նրանց մասնակցությունը պետություն-մասնավոր համագործակցության տեսանկյունից: Եվ ես չեմ բացառում, որ չինական ընկերությունների հետաքրքրությունը՝ սեփական միջոցներով կառուցելու ճանապարհի մեկ հատվածը, կարող է շատ իրատեսական լինել, և դա մեզ համար կլինի այդ ներդրումների ներգրավում:

Կարևորում եմ նաև Չինաստանի հետ մեր հարաբերությունները զբոսաշրջության ոլորտում, որտեղ այդ երկիրը շատ մեծ ներուժ ունի: Եվ այն հանգամանքը, որ մենք ավելի դյուրին դարձրեցինք մուտքի արտոնագրերի ստացումը Չինաստանի քաղաքացիների համար, զգալիորեն կնպաստի այդ ոլորտում փոխգործակցության աշխուժացմանը»,-հանդիպման սկզբում ասել է Նախագահ Սարգսյանը:

Լսելով դեսպան Մանասարյանի զեկույցը և խորհրդակցության մյուս մասնակիցների կողմից իրենց համակարգման ներքո գտնվող ոլորտներում հայ-չինական երկկողմ համագործակցության զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունները՝ Հանրապետության Նախագահը հանձնարարել է ջանքերը կենտրոնացնել արտահանման մեծ ներուժ և հեռանկար ունեցող հայկական ապրանքների թե՛ ծավալների, թե՛ տեսականու ընդլայնման վրա չինական շուկայում, ինչպես նաև աշխատանքներ տանել Հայաստանում փոխշահավետ տարբեր ոլորտներում համատեղ ներդրումային ծրագրերի իրականացման ուղղությամբ:

19/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.36
-0.98
Եվրո (EUR)
405.41
-2.51
Ռուբլի (RUR)
4.3731
+0.0385
Լարի (GEL)
139.24
-0.36
48670
+298
Արծաթ
670.42
+9.72