Պաշտոնական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Վարդան Հարությունյան. Բավրայի անցակետի բացմամբ ավարտում ենք ՀՀ հյուսիսային դարպասի անցակետերի արդիականացման աշխատանքները
01/10/2017 18:39
Կիսվել

Վարդան Հարությունյան. Բավրայի անցակետի բացմամբ ավարտում ենք ՀՀ հյուսիսային դարպասի անցակետերի արդիականացման աշխատանքները

Հայաստանի հյուսիսային մաքսային դարպասների արդիականացման ծրագրի շրջանակում շահագործման հանձնվեց Բավրայի նորակառույց սահմանային անցակետը՝ այսպես ամբողջացնելով ծրագիրը, որը նախատեսում էր եւս երկու ՝  Գոգավանի եւ Բագրատաշենի անցակետերի արդիականացումը:

Անցակետի պաշտոնական բացմանը ներկա էր  ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Բացման արարողությանը ներկա էին ՀՀ սահմանի կառավարմանն առնչվող պետական մարմինների, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Վրաստանից ժամանած պատվիրակությունը:

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ  անցակետի արդիականացումն ապահովելու է  թե՛ Հայաստան այցելող զբոսաշրջիկներին, թե՛ բեռնափոխադրողներին ու գործարարներին ավելի բարձր մակարդակի ծառայության մատուցումը:

«Բավրայի անցակետի պաշտոնական բացմամբ մենք ավարտում ենք ՀՀ հյուսիսային դարպասի անցակետերի արդիականացման աշխատանքները: Անցակետի թողունակությունը, նախորդի համեմատ, իհարկե, ավելի մեծ է: Ինչպես տեսնում եք, մեկ տարվա ընթացքում  արդեն  երրորդ անցակետն ենք շահագործման հանձնում: Մենք փորձում ենք ավելի  հեշտացնել բիզնեսի աշխատանքը եւ թեթեւացնել երկիր այցելող զբոսաշրջիկների ավելորդ թղթատարության ծավալը՝ գործարկելով մեկ պատուհանի սկզբունքը: Նոր ենթակառուցվածքների ձեւավորման գործընթացը  պետք է համատեղվի սահմանային եւ մաքսային հսկողության ժամանակակից եւ պարզեցված  ընթացակարգերի ներդրմամբ՝ նպատակ ունենալով հեշտացնել միջազգային առեւտուրը,  ավելացնել ապրանաշրջանառությունը, ինչպես նաեւ նպաստել արտաքին ներդրումների եւ պետական եկամուտների ավելացմանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Վարդան Հարությունյանը՝ ընդգծելով, որ ժամանակից սարքավորումները  հնարավորություն են տալիս  կատարել առավելագույնս որակյալ զննում՝ ըստ այդմ նաեւ բացառելով եւ նվազագույնի հասցնելով  մաքսանենգության դեպքերի քանակը:

ՊԵԿ նախագահը նշեց, որ հայ-վրացական հարաբերությունները դեռեւս վաղ ժամանակներից եղել են ընկերական: Նրա հավաստմամբ՝ դրանք պահպանվում եւ ամրապնդվում են:

«Դրա մասին վկայում է այն, որ Վրաստանի փոխվարչապետը եւս ներկա է բացման արարողությանը»,- ասաց նա:

Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի նոր անցակետի շինարարական աշխատանքները սկսվել են դեռեւս 2013 թվականին: Մաքսատուն-վարչության պետ Սուրեն Ղազարյանը տեղեկացրեց, որ կառուցվել են մանրակրկիտ զննման, «Ռապիսկան» սարքի, ֆիտոսանիտարական եւ վարչական մասնաշենքերը, կինոլոգիական կենտրոնը:   Այժմ մաքսատունն ունի մուտքի եւ ելքի համար նախատեսված  7-ական ուղի. յուրաքանչյուր ուղղությամբ 2 բեռնատար, 4 մարդատար  ավտոմեքենաների եւ մեկ առանձնացված ուղի՝ ոչ ստանդարտ բեռնափոխադրումների համար: Առկա է նաեւ 4-ական ուղեւտրային  անցուղի հետիոտների համար: Բավրայի անցակետն առաջին ժամանակակից կառույցն է, որն ունի նաեւ ուղղաթիռային հարթակ:

«Մաքսակետը բարելավվել է, 4000 քմ-ընդարձել է 110 հազար քմ:  Ամեն ինչ արվել  է, որ ժողովրդի եւ մեքենաների համար ապահովվի հարմարավետություն: Ուղղաթիռային հարթակը   նախատեսված է անհրաժեշտության պարագայում հրատապ դեպքերի ժամանակ օգտագործելու համար: Երեւանից դեպի Բավրայի մաքսակետ  մեքենան հասնում է երկու ժամում, ուղղաթիռը կհասնի մոտ 40 րոպեում»,- ասաց մաքսատան վարչության պետը՝ նշելով, որ սահմանը օրական հատում է շուրջ 2200 մեքենա:

Անդրադառնալով մաքսանենգության դեպքերին՝ Սուրեն Ղազարյանը նշեց, որ դրանք հիմնականում առնչվում են սննդի տեղափոխմանը:

«Մարդիկ նույնիսկ մեքենաների անվադողերում են այն պահում»,- ասաց վարչության պետը՝ շեշտելով, որ այժմ  250  տեսանկարահանող սարքերով հագեցված մաքսատունը կապահովի առավել անվտանգ աշխատանք:

Պետական եկամուտների կոմիտեն եւ Ազգային անվտանգության ծառայությունը մաքսակետում ունեն նաեւ տվյալների մշակման ժամանակակից կենտրոն:

«Շրջայցի ժամանակ դուք տեսաք աչք շոյող եւ բազմաֆունկցիոնալ մի անցակետ, որն ապահովելու է քաղաքացիների,  բեռնափոխադրողների, տնտեսավարող սուբյեկտների սահուն եւ անխոչընդոտ սահմանահատումը՝ դրանով իսկ նպաստելով երկու երկրների համագործակցությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային զարգացմանը»,- ասաց ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարության ղեկավար Արամ Թանանյանը:

ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն ուրախ է եւ հպարտ, որ ՀՀ կառավարությունը հենց նրանց է վստահել Բավրայի անցակետի  արդիականացման կարեւոր  խնդրի իրականացումը: «Կարծում եմ՝ հրաշալի աշխատանք է կատարված: Նախորդ տարի այստեղ էինք, եւ հիմա, երբ նայում ենք կատարված աշխատանքին, հիանում ենք այն հանգամանքով, որ Բավրայի արդիականացման աշխատանքերն ավարտին են հասցվել:  Նաեւ ուրախ եմ այստեղ գտնվելու համար,  որովհետեւ սա երրորդ եւ վերջին արդիականացված անցակետն  է Վրաստանի եւ Հայաստանի միջեւ: Պատճառը, թե ինչու ենք այս ամենին մեծ կարեւորություն տալիս, այն է, որ անցակետի արդիականացումը հնարավորություն է տալիս Հայաստանին ավելի ընդլայնել կապակցվածությունը արտաքին աշխարհի հետ եւ տարածաշրջանի երկրների հետ»,-ասաց Բրեդլի Բուզետտոն՝ ընդգծելով, որ  սահմանների արդիականացումը  նաեւ առեւտուրը, զբոսաշրջությունը խթանելու եւ սահմանային անվտանգության ավելի բարձր մակարդակ ապահովելու հնարավորություն է տալիս:

Նա տեղեկացրեց, որ ամիսներ առաջ արդիականացված Բագրատաշենի անցակետի վերաբերյալ մարդկանց շրջանում անցկացվել է հարցում, որն իրականացվում է նաեւ տարածաշրջանի այլ երկրներում անցակետերի աշխատանքների որակը գնահատելու համար: ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչը նշեց, որ ըստ տվյալների՝  մարդիկ առավելագույնս գոհ են հենց Բագրատաշենի անցակետից:

«Մի կարեւոր հանգամանք եւս կցանկանայի նշել. երկիր այցելող ներդրողին եւ զբոսաշրջիկին հենց սահմանային անցակետն է տալիս առաջին տպավորություններն այն մասին, թե  ինչքանով է երկիրը բաց,  կապակցված ու պատրաստ բիզնեսի իրականացմանը»,-եզրափակեց նա:

Բագրատաշենի, Բավրայի եւ Գոգավանի արդիականացման աշխատանքները ֆինանսավորելով՝ Եվրամիությունը ցանկանում է մեծացնել Հայաստանի կապակցվածությունն արտաքին աշխարհի հետ, լրագրողներին ասաց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«Եվրամիությունը դրամաշնորհների եւ վարկերի միջոցով մոտ 50 մլն եվրո է  տրամադրել այս ծրագրի իրականացման համար: Դրամաշնորհները տրամադրվել են Եվրոպական հանձնաժողովի, իսկ վարկերը՝ Եվրոպական ներդրումային բանկի միջոցով: Այդ գումարը կազմում է ծրագրի ընդհանուր ֆինանսավորման մոտ 90 տոկոսը: Խոսքը Բագրատաշենի, Գոգավանի, այսօր նաեւ Բավրայի արդիականացման ծրագրի մասին է: Կապակցվածության խթանումը եւ ընդլայնումը եվրոպական հարեւանության քաղաքականության կարեւորագույն սյուներից մեկն է:  Եթե Հայաստանն ավելի լավ է կապակցված արտաքին աշխարհի  հետ, դա խթանում է ավելի արագ աճը, ինչպես նաեւ հասարակ քաղաքացիների համար ստեղծում է շոշափելի օգուտներ: Հայաստանի եւ Վրաստանի ավելի մեծ փոխկապակցվածությունը ակնհայտորեն ավելի մեծ օգուտներ ունի, քանի որ նրանք բարեկամական երկրներ են,  երկու հինավուրց քրիստոնեական ազգեր»,- ասաց Պյոտր Սվիտալսկին:

Նա մեծ հույսեր ունի, որ սահմանային ժամանակակից անցակետերի շնորհիվ երկու երկրներն էլ ավելի կընդլայնեն կապերը, տնտեսական համագործակցությունը, ինչպես նաեւ կնպաստեն զբոսաշրջության աճին: «Ինչպես տեսնում եք, ստեղծված պայմանները նոր են, ժամանակակից ու եվրոպական, եւ բոլոր սահմանահատողները հնարավորություն ունեն վայելելու դրա օգուտները»,- եզրափակեց ԵՄ պատվիրակության ղեկավարը:

ՀՀ պետական սահմանի անցակետերի արդիականացման գործընթացը մեկնարկել է դեռեւս 2010 թվականինն  ՀՀ Նախագահի ՝ «ՀՀ սահմանային անվտանգության եւ պետական սահմանի համալիր կառավարման ռազմավարություն հաստատելու մասին» կարգադրությամբ, որին հաջորդել է 2011 թվականին այդ ռազմավարության իրականացմանն ուղղված 2011-2015 թվականների  միջոցառումների ծրագրի հաստատումը: Ծրագրով նախատեսվել էր առաջնահերթ իրականացնել «Բագրատաշեն», «Բավրա» եւ «Գոգավան» սահմանային անցման կետերի արդիականացումը: 2012 թվականին ՀՀ կառավարության եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի միջեւ ստորագրվել է «ՀՀ պետական սահմանի Բագրատաշեն, Բավրա եւ Գոգավան անցման կետերի արդիականացում» ծրագիրը, որի ընդհանուր բյուջեն 54.43 մլն եվրո է:  Բավրայի անցման կետը կառուցվել է Եվրոպական միության եւ Եվրոպական ներդրումային բանկի ֆինանսական աջակցությամբ:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98