Պաշտոնական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 66399.84+2.12 TOPIX - 4125.80+0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 25413.12-0.93 SSEC - 3932.70+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
07/09/2026  CBA:  USD - 363.7-0.15 GBP - 492.38+0.02
07/09/2026  CBA:  EURO - 422.76-0.11
07/09/2026  CBA:  GOLD - 51630-627 SILVER - 781.52+13.6
Նախագահն ընդունել է Ռուսաստանի կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին
25/10/2017 09:35
Կիսվել

Նախագահն ընդունել է Ռուսաստանի կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին:

Հանրապետության Նախագահը, ողջունելով հյուրին Հայաստանում և ընդգծելով, որ ՌԴ վարչապետի այցը կայանում է ՀՀ և ՌԴ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի տարում, գոհունակությամբ է փաստել, որ այդ ընթացքում հսկայական աշխատանք է իրականացվել:

«Այսօր մեր հարաբերություններն առանձնանում են մշտական քաղաքական երկխոսությամբ բոլոր մակարդակներում՝ արտաքին քաղաքական լայն կոորդինացմամբ, միջազգային և տարածաշրջանային հարթակներում լավ աշխատանքով, տնտեսության, ռազմական ու ռազմատեխնիկական բնագավառներում և հատկապես փոխադարձ առևտրի ոլորտում արգասաբեր համագործակցությամբ. անցյալ տարին մենք ավարտել ենք 15 տոկոս աճով, իսկ ընթացիկ տարվա ութ ամիսների ընթացքում մեր ապրանքաշրջանառության աճը 23 տոկոսից մի փոքր ավելի է: Դա շատ լավ է:

Ես վստահ եմ, որ Ձեր պաշտոնական այցը կդառնա ևս մեկ կարևոր քայլ մեր հարաբերությունների հետագա ամրապնդման ճանապարհին»,- ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

ՌԴ կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին ընդունելության համար և փոխանցել նախագահ Վլադիմիր Պուտինի ողջույններն ու բարեմաղթանքները: Դմիտրի Մեդվեդևն ուրախությամբ տեղեկացրել է, որ երկու երկրների միջև ապրանքաշրջանառության աճը նույնիսկ ավելին է, քան նշեց Նախագահը՝ գրեթե 30 տոկոս:

«Այսպիսով, սա դրական տեղեկատվություն է, որով ես ցանկանում եմ Ձեզ հետ կիսվել: Շնորհակալ եմ հանդիպման հնարավորության համար: Իրոք, մենք գործընկերներ ենք, բարեկամներ ենք, մենք ունենք շատ զարգացած հարաբերություններ բոլոր ոլորտներում: Քիչ առաջ մենք անցկացրել ենք միջկառավարական բանակցություններ, ստորագրել ենք կարևոր փաստաթղթեր, արձանագրել ենք, որ հարաբերությունները զարգանում են:

Ընդ որում, գործնականում չկա ոլորտ, որի շրջանակներում մենք այժմ չենք համագործակցում: Օրինակ՝ շատ լավ դինամիկա է արձանագրվել գյուղատնտեսական մատակարարումների ոլորտում, և այստեղ Հայաստանը լավ զարգացրել է իր ներկայությունը ռուսական շուկայում, չնայած պարզ է, որ կարելի է այսուհետ ևս այս գործընթացները զարգացնել: Այլ ոլորտները նույնպես լավ զարգանում են: Դրանք են՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտը, անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցությունը, ներդրումային փոխգործակցությունը: Քիչ առաջ քննարկում էինք Իրանի հետ համագործակցությամբ ձեզ մոտ ստեղծվող ազատ տնտեսական գոտու տարածքում աշխատանքի հնարավորությունը և մի շարք այլ մասշտաբային ծրագրեր: Ուստի կաշխատենք, կհամագործակցենք»,- ասել է ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը:

07/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.7
-0.15
Եվրո (EUR)
422.76
-0.11
Ռուբլի (RUR)
4.2027
-0.004
Լարի (GEL)
139.16
-0.03
51630
-627
Արծաթ
781.52
+13.6