Արմեն Կարապետյանը կնշանակվի Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի ղեկավար
ՀՀ կառավարությունը կքննարկի Արմեն Կարապետյանին Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի ղեկավար նշանակելու հարցը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության նոյեմբերի 9-ի նիստի օրակարգում:
Արմեն Կարապետյանը 2014-2016 թվականները զբաղեցրել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: Ընթացիկ տարվա օգոստոսից նա Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմը ղեկավարում է որպես պաշտոնակատար: