Պաշտոնական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 66399.84+2.12 TOPIX - 4125.80+0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 25413.12-0.93 SSEC - 3932.70+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
07/09/2026  CBA:  USD - 363.7-0.15 GBP - 492.38+0.02
07/09/2026  CBA:  EURO - 422.76-0.11
07/09/2026  CBA:  GOLD - 51630-627 SILVER - 781.52+13.6
Վարչապետը ծանոթացել է Քաղաքաշինության պետական կոմիտեի գործունեության արդյունքներին
29/01/2018 20:27
Կիսվել

Վարչապետը ծանոթացել է Քաղաքաշինության պետական կոմիտեի գործունեության արդյունքներին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտե՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թ. անելիքներին:

Կառավարության ղեկավարին զեկուցվել է, որ նախորդ տարվա ընթացքում ճարտարապետության և քաղաքաշինության ոլորտում սահմանվել են նախագծման թույլտվության մեջ շենքերի և շինություննների ճակատների ձևավորման, տանիքների, արտաքին դռների, պատուհանների համամասնությունների, գունային լուծումների և օգտագործվող շինարարական նյութերի վերաբերյալ պահանջները, պարզեցվել են ինժեներական ենթակառուցվածքների անցկացման ընթացակարգերը: Մշակվել է ՀՀ բնակավայրերում նոր կառուցվող, վերակառուցվող, վերանորոգվող շենքերի և շինությունների տանիքների նախընտրելի գունային լուծումները սահմանող ուղեցույց, որը ներկայացվել է ՀՀ մարզպետներին` համայնքներում քննարկելու և առաջարկություն ներկայացնելու համար: Կարեն Կարապետյանը կարևորել է վերը նշված ուղղություններով իրականացված աշխատանքը և հանձնարարել կոմիտեին՝ բոլոր համայնքներում իրականացնել համապատասխան վերահսկողություն՝ շենքերի հետ կապված պահանաջները պահպանելու և դրանք կյանքի կոչելու ուղղությամբ:

Վերանայվել է համայնքների գլխավոր հատակագծերի և համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը: Այս առումով, կառավարության ղեկավարն ընդգծել է. «Քաղաքաշինական պլանավորման փաստաթղթերն անհրաժեշտ է դարձնել ավելի կիրառելի և մատչելի, անհրաժեշտ է, որպեսզի դրանք մշակվեն Քաղաքաշինության պետական կոմիտեի «խաղի կանոններին» համապատասխան»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Քաղաքաշինության ոլորտում բիզնես գործունեությունը զարգացնելու և խթանելու նպատակով էապես պարզեցվել են ինժեներական ենթակառուցվածքների անցկացման ընթացակարգերը, թույլտվությունների տրամադրման գործընթացը կանոնակարգելու համար պարզ ու հստակ ընթացակարգ սահմանելու նպատակով մշակվել է գործող ընթացակարգի փոփոխության առաջարկ, որը նախատեսում է գործառույթների զգալի մասն իրականացնել էլեկտրոնային եղանակով՝ www.e-permits.am միասնական համակարգի միջոցով: Իրականացվում են նաև առցանց թույլտվությունների տրամադրման համակարգի սպասարկման ընթացիկ աշխատանքները: Վարչապետ Կարապետյանին զեկուցվել է նաև այն աշխատանքների ընթացքը, որոնք կնպաստեն Համաշխարհային բանկի Doing Business զեկույցում մեր երկրի դիրքի բարելավմանը: Գործադիրի ղեկավարը հանձնարարել է հստակ ժամկետներ սահմանել քաղաքաշինական բոլոր բարեփոխումների իրականացման ուղղությամբ և դրանց ընթացքը պարբերաբար ներկայացնել կառավարություն: Միաժամանակ, գործադիրի ղեկավարը նշել է, որ գլխավոր խնդիրը ոչ միայն ՀԲ վարկանիշում տեղ զբաղեցնելն է, այլ առաջին հերթին դա անհրաժեշտ է մեր երկիրն արտաքին ներդրումների համար գրավիչ դարձնելու առումով: «Մեր գլխավոր նպատակը պայման փոխելն է, որպեսզի երկիրը զարգանա»,- ընդգծել է վարչապետը:

Զեկուցվել է, որ 2017-ի ընթացքում շարունակվել է երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանն ուղղված ծրագիրը, որի շրջանակում նախորդ տարվա պետական բյուջեով նախատեսված 560 մլն դրամի հաշվին լուծվել է մոտ 100 ընտանիքի բնակարանային խնդիր: Ըստ պատասխանատուների, ընդհանուր առմամբ, աղետի գոտու բնակարանային ապահովման ծրագիրը կատարված է 90%-ով. 2008-2017թթ. մոտ 65 մլրդ դրամի հաշվին արդեն իսկ լուծվել է 4839 ընտանիքի բնակարանային խնդիր: Ընդ որում, ամբողջությամբ լուծված է քաղաքային բնակավայրերում ծրագրի շահառու ճանաչված ընտանիքների բնակարանային խնդիր: Մնացած 10%-ի կամ աղետի գոտու գյուղական բնակավայրերի 542 ընտանիքի բնակարանային խնդիրը՝ ՀՀ կառավարության ծրագրի համաձայն, նախատեսված է լուծել մինչև 2020 թվականի տարեվերջ:

Կոմիտեի կողմից հավաքագրվել և ամփոփվել է հանրապետության բնակավայրերում առկա բազմաբնակարան շենքերի, այդ թվում՝ 3-րդ և 4-րդ աստիճանի վթարայնություն ունեցող շենքերի թվի, դրանց կառավարման ձևի, ինչպես նաև՝ ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի փաստացի վիճակի վերաբերյալ ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված տեղեկատվությունը, որի վերլուծության արդյունքները և ուրվագծված հիմնական խնդիրները, ինչպես նաև դրանց լուծման վերաբերյալ առաջարկությունները կներկայացվեն կառավարության աշխատակազմ: Նշվել է, որ հանրապետությունում առկա է պետական և համայնքային սեփականության կիսակառույց 209 շենք-շինություն, որոնցից 147-ը հնարավոր է ավարտին հասցնել, իսկ մնացած ենթակա են քանդման: Կարեն Կարապետյանը հանձնարարել է նշված 147-ի հետ կապված ներկայացնել համապատասխան առաջարկություն՝ հաշվի առնելով տարբեր ընտանիքների բնակարանային խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ մասնավոր հատվածին ներգրավելու հնարավորությունը:

Նշվել է նաև, որ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի աշխատանքների շրջանակում ՀՀ արդարադատության նախարարություն են ներկայացվել «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ նոր օրենքի վերաբերյալ կոմիտեի առաջարկությունները՝ նախագծի տեսքով:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև շինարարության ոլորտում գնագոյացման խնդիրներին և այդ ուղղությամբ իրականացվող աշխտանանքերին:

Կարեն Կարապետյանն առաջարկել է քաղաքաշինության ոլորտում իրականացվող և նախատեսվող ներդրումային ծրագրերի, ինչպես նաև կոմիտեի պատվիրատվությամբ կյանքի կոչվող այլ ծրագրերին անդրադառնալ առաջիկայում՝ իր մոտ հրավիրվելիք խորհրդակցության ընթացքում:

07/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.7
-0.15
Եվրո (EUR)
422.76
-0.11
Ռուբլի (RUR)
4.2027
-0.004
Լարի (GEL)
139.16
-0.03
51630
-627
Արծաթ
781.52
+13.6