
Դաշնակցականները կղեկավարեն տնտեսական զարգացման և գյուղատնտեսության նախարարությունները
ՀՅԴ-ն նախարարական երկու պորտֆել կունենա: Այս մասին տեղեկացրեց կուսակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը:
«Քննարկումների արդյունքում ՀՅԴ-ն կունենա նախարարական 2 պորտֆել: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը կղեկավարի Շիրակի նախկին մարզպետ Արթուր Խաչատրյանը, իսկ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը՝ ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արծվիկ Մինասյանը»,-ասաց նա: