Պաշտոնական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Արծվիկ Մինասյանը հանդիպել է Morganfield AG ընկերության ներկայացուցիչներին
01/08/2018 11:16
Կիսվել

Արծվիկ Մինասյանը հանդիպել է Morganfield AG ընկերության ներկայացուցիչներին

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Morganfield AG ընկերության ներկայացուցիչների հետ՝ ֆինանսական տնօրեն Յուրի Երշովի գլխավորությամբ։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ նախարարության հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչությունից։

Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Ալբերտ Բաբայանը, ներդրումների ներգրավման և համակարգման վարչության պետ Վահագն Լալայանը, միջազգային համագործակցության վարչության պետ Արմեն Այվազյանը։

Քննարկվել են Հայաստանի ներդրումային քաղաքականությանն ու գործարար միջավայրին առնչվող հարցեր։

Հյուրերը ներկայացրել են իրենց հետաքրքրվածությունը, մասնավորապես, շինարարության, վառելիքի, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում գործունեություն ծավալելու առնչությամբ։

Նախարար Մինասյանն անդրադարձել է հանրապետությունում իրականացվող բարեփոխումներին, նշել ներդրումային օրենսդրության և գործարար միջավայրի բարելավմանն ուղղված աշխատանքները։ Հյուրերին ներկայացվել են Հայաստանում գործող ազատ տնտեսական գոտիներում գործունեություն ծավալելու առավելությունները, ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքում տրվող հարկային և մաքսային արտոնությունները։

Հանդիպման ավարտին կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային քննարկումների և համապատասխան տեղեկատվության փոխանակման կապակցությամբ։

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98