Պաշտոնական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հ.Յ.Դ. Լիբանանի Կենտրոնական Կոմիտեի պատվիրակությանը
23/08/2018 15:06
Կիսվել

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հ.Յ.Դ. Լիբանանի Կենտրոնական Կոմիտեի պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 22-ին ընդունել է Հ.Յ.Դ. Լիբանանի Կենտրոնական Կոմիտեի պատվիրակությանը՝ Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ, երեսփոխան Հակոբ Բագրատունու գլխավորությամբ և Լիբանանի զբոսաշրջության նախարար Ավետիս Կիտանյանի ու Կենտրոնական Կոմիտեի անդամ Րաֆֆի Աշքարյանի մասնակցությամբ: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հանդիպման ժամանակ քննարկվել են թավշյա հեղափոխության արձանագրած արդյունքներին, հանրային սպասումներին, ինչպես նաև սփյուռքահայության և, մասնավորապես լիբանանահայության շրջանում ձևավորված մթնոլորտին վերաբերող հարցեր:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել է Հ.Յ.Դ. Լիբանանի Կենտրոնական Կոմիտեի պատվիրակության անդամներին ՀՀ կառավարությունում և, ընդգծելով հանդիպման կարևորությունը, նշել է, որ իր համար Լիբանանը, Լիբանանի հայությունն ու երիտասարդությունը հատուկ նշանակություն ունեն՝ հատկապես հաշվի առնելով հեղափոխության ընթացքում նրանց ցուցաբերած աջակցությունը: ՀՀ վարչապետը կարևորել է երկխոսության շարունակականությունը և քաղաքական ուժերի միասնականությունը՝ ի նպաստ հեղափոխության հաջողության:

Լիբանանի Հ.Յ.Դ կազմակերպության պատվիրակության անդամներն ընդգծել են Դաշնակցության պատրաստակամությունը՝ նպաստելու հեղափոխության հաջողության ամրապնդմանը և իրենց աջակցությունն են հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու ՀՀ կառավարությանը՝ նոր Հայաստանի զարգացման տեսլականը կյանքի կոչելու գործում: Ընդգծվել է, որ անհրաժեշտ է պահպանել ժողովրդական միասնության և համագործակցության ոգին՝ հաջողությանը խանգարող ցանկացած կասկածելի փորձ կանխելու համար: Հ.Յ.Դ պատվիրակությունը ՀՀ վարչապետին է փոխանցել Լիբանանի հայության պատրաստակամությունը՝ օժանդակելու Արցախի և Հայաստանի հզորացմանն ուղղված քայլերին, ինչպես նաև նպաստելու տարբեր ոլորտներում հայ-լիբանանյան կապերի խորացմանն ու ընդլայնմանը:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98