Պաշտոնական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 417.00-2.00 EUR SELL - 422.50+0.50
OIL:  BRENT - 107.77+3.31 WTI - 103.12+3.07
COMEX:  GOLD - 4378.60+0.28 SILVER - 64.26-0.45
COMEX:  PLATINUM - 1803.60+0.33
LME:  ALUMINIUM - 3253.00+1.01 COPPER - 14240.00+1.81
LME:  NICKEL - 16469.00-1.68 TIN - 53364.00-2.65
LME:  LEAD - 1892.00+0.26 ZINC - 3881.00+5.09
FOREX:  USD/JPY - 154.1+0.31 EUR/GBP - 1.157-0.22
FOREX:  EUR/USD - 1.157-0.22 GBP/USD - 1.3503-0.11
STOCKS RUS:  RTSI - 852.84+2.19
STOCKS US: DOW JONES - 52573.29+0.37 NASDAQ - 26333.04+0.30
STOCKS US: S&P 500 - 7656.98+0.27
STOCKS JAPAN:  NIKKEI - 63492.99-0.81 TOPIX - 4058.21+0.74
STOCKS CHINA:  HANG SENG - 24917.60+0.45 SSEC - 3885.33-0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10650.44-0.18 CAC40 - 8179.77+0.28
STOCKS EUR:  DAX - 25568.56-0.03
14/09/2026  CBA:  USD - 363.28+0 GBP - 489.96-0.65
14/09/2026  CBA:  EURO - 419.23-1.88
14/09/2026  CBA:  GOLD - 51230+243 SILVER - 745.63-21.84
Աշոտ Հակոբյան․ Հյուսիս-հարավ մայրուղու կառուցման աշխատանքներում  լուրջ փոփոխություններ են կատարվել
04/09/2018 15:19
Կիսվել

Աշոտ Հակոբյան․ Հյուսիս-հարավ մայրուղու կառուցման աշխատանքներում լուրջ փոփոխություններ են կատարվել

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը վերջին 3 ամսում լուրջ փոփոխություններ է կատարել Հյուսիս-հարավ մայրուղու կառուցման աշխատանքներում: Գրեթե ամբողջությամբ ավարտել են հողերի օտարման և տարաբնակեցման աշխատանքները: Մշակել են շինարարական մի քանի նոր մեթոդներ, որոնք կարագացնեն աշխատանքները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարար Աշոտ Հակոբյանն այս մասին ասաց լրագրողների հետ հանդիպմանը՝ ամփոփելով պաշտոնավարման 100 օրը:

«Ծրագրում լուրջ փոփոխություններ ենք կատարել վերջին երեք ամսում: Ինժեներական կազմում ունենք փոփոխություններ, մշակել ենք շինարարական մի քանի նոր մեթոդներ, որոնք արդեն հաստատման փուլում են և կարագացնեն աշխատանքները: Այսօրվա կատարած աշխատանքի կրկնակիին ենք ուզում հասնել»,-ասաց նախարարը:

Գրեթե ամբողջությամբ ավարտին են հասցվել հողերի օտարման և տարաբնակեցման աշխատանքները: 2018-ի մայիսի 15-ից մինչ օգոստոսի 15-ը երկրորդ տրանշում կառուցվել է 6.5 կմ երկարությամբ բետոնային պատվածք, որի արժեքը 3.2 մլրդ դրամ է: Այն կազմում է 2018-ի համար նախատեսված աշխատանքների 29 տոկոսը: Տրանշ 3-ում ավարտվել և Ասիական զարգացման բանկի հաստատմանն է ներկայացվել նոր ուղեգիծը, գործողությունների պլանը: Այստեղ ևս ամբողջությամբ ավարտվել են հողերի օտարման և տարաբնակեցման աշխատանքները՝ բացառությամբ Եվրոպական ներդրումային բանկի կողմից ֆինանսավորվող Ազատան-Բենիամին 6 կմ հատվածի: Դա պայմանավորված է նախագծային փոփոխությամբ, այդ տարածքում հնագիտական-պատմամշակութային արժեք հանդիսացող օբյեկտի բացահայտման հետ:

Տրանշ 4-ում այժմ մեկնարկել է նախագծային աշխատանքների մրցույթը: Նախարարի փաստմամբ՝ հետաքրքրություն ցուցաբերող բազմաթիվ կազմակերպություներ են հայտեր ներկայացրել: Այդ ցանկն ուղարկվել է Եվրասիական զարգացման բանկի հաստատմանը:

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհին ևս ամբողջությամբ ավարտել են հողերի օտարման և տարաբնակեցման աշխատանքները: Մինչ սեպտեմբերի 15-ը կավարտեն 38.45 կմ ճանապարհի շինարարությունն ամբողջությամբ: Այն արժե 3.1 մլրդ դրամ, որը կազմում է 2018-ի պլանով նախատեսված աշխատանքների մոտ 20 տոկոսը:

Հյուսիս-հարավ մայրուղու հատկապես հարավային հատվածն է, որ խոշոր ներդրումներ է պահանջում: «Մենք այդ հատվածի համար մրցույթ ենք հայտարարել: Այսօր տարբեր կազմակերպությունների հետ քննարկում ենք պետություն-մասնավոր հատված շրջանակներում հարավային հատվածը կառուցելու աշխատանքը»,-նշեց Հակոբյանը:

Նրա կարծիքով՝ Հյուսիս-հարավ մայրուղու ծրագիրը խոշորագույններից է: Եվ 100 կմ/ժ արագություն ապահովող ճանապարհի կառուցումից չի կարելի հետ կանգնել:

14/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.28
+0
Եվրո (EUR)
419.23
-1.88
Ռուբլի (RUR)
4.2997
+0.0026
Լարի (GEL)
139.37
+0
51230
+243
Արծաթ
745.63
-21.84