Վարչապետի որոշմամբ Արտակ Քամալյանը նշանակվել է գյուղատնտեսության նախարարի տեղակալ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Արտակ Քամալյանը նշանակվել գյուղատնտեսության նախարարի տեղակալ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին որոշումը տեղադրված է կառավարության e-gov.am կայքում:
Որշման մեջ, մասնավորապես, ասվում է.
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արտակ Քամալյանին նշանակել գյուղատնտեսության նախարարի տեղակալ: