
Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Նյու Յորքում գործող Վարդանանց ասպետներ կազմակերպությանը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 18-ին հյուրընկալել է Նյու Յորքում գործող հայկական «Վարդանանց ասպետներ» կազմակերպության ղեկավարությանը:
Հյուրերը Հանրապետության նախագահին ներկայացրել են հայրենիքում կազմակերպության գործունեությունը, մասնավորապես դպրոցաշինական և սահմանամերձ գյուղերի խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերը:
Կարևորելով նրանց հայրենանվեր ձեռնարկները՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ պատրաստ է աջակցել բոլոր այն ծրագրերին ու ջանքերին, որոնք ուղղված են երկրի ապագային: