Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Փաշինյան․ պետք է հնարավորինս տրամաբանական ձևերով սահմանափակվի փողոցային թակարդների՝ բուքմեյքերական գրասենյակների գոյությունը
20/09/2018 14:59
Կիսվել

Փաշինյան․ պետք է հնարավորինս տրամաբանական ձևերով սահմանափակվի փողոցային թակարդների՝ բուքմեյքերական գրասենյակների գոյությունը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ 

Նիստում հավանության են արժանացել նաև «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության առաջարկությունները: Կառավարության ղեկավարը նշել է, որ անհրաժեշտ է խնդիրը շատ կոնկրետ ձևակերպել. «Գազալցակայաններում և ամենուր տեղադրված այդ ապարատները պետք է դուրս բերվեն հնարավորինս շուտ ժամկետներում: Սա առաջինը: Երկրորդը՝ պետք է հնարավորինս տրամաբանական ձևերով սահմանափակվի փողոցային թակարդների՝ բուքմեյքերական գրասենյակների գոյությունը, և, ի վերջո, նաև դրանք նույնպես դուրս գան: Առաջինը՝ պետք է անել շատ արագ և շատ վճռական, երկրորդը՝ քանի որ իրենք, այնուամենայնիվ, կազմակերպման ավելի բարդ ձևեր ունեն, պետք է ավելի լավ մտածված անել:

Եվ երրորդը՝ ռազմավարական առումով պետք է բացառենք այն իրավիճակը, երբ տեսնում ենք, որ մեր երկրում տնտեսական ակտիվության ինչ-որ շատ լավ ցուցանիշ կա, և ուզում ենք հասկանալ՝ այդ ինչ ցուցանիշ է, պարզվում է՝ ոչ մի բան տեղի չի ունեցել: Պարզապես տեղի է ունեցել ֆուտբոլի աշխարհի առաջնություն, և մեր երիտասարդությունն այդ օրերին զբաղված է եղել խաղադրույքներ անելով և պարտվելով, բնականաբար: Այսինքն՝ այս 3 խնդիրը մենք պետք է լուծենք»,-նշել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը մեկ անգամ ևս նշել է, որ պետք է ամեն ինչ բաց քննարկել, որպեսզի որևէ մեկը չմտածի, որ այս համատեքստում որևէ թեմա լոբինգ է արվում. «Եթե պարզվի, որ կան սուբյեկտիվ պահեր, այդ սուբյեկտիվ պահերն էլ պետք է վերացնել, հանել, որպեսզի ամեն ինչ լինի ճշգրիտ, ոչ թե ճիշտ, այլ ճշգրիտ»:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52